Հրուշակի ռասիստը ո՞րն է


սուհի Յաննիկ Տավոլարոն իր պատրաստած քաղցրավենիքն է վաճառում սեփական խանութում: Այս անգամ փորձել է ստեղծագործաբար ձևավորել հերթական հրուշակը (պիրոժնի) և սև շոկոլադով տղամարդ ու կին է պատկերել, թխվածքներն էլ անվանել «աստված» և «աստվածուհի»: Գնորդների քիմքը քաղցրացնել փորձող կինը ի˜նչ մտածեր, որ մեղադրվելու է ռասիզմ քարոզելու մեջ: Ֆրանսիայում սևամորթների միավորման խորհուրդը նրան մեղադրել է, թե հրուշակը գաղութատիրական ներշնչանքով է թխվել (հաղորդել է Nice-MΖtin-ը):

Կազմակերպության ղեկավարները Գրասի քաղաքապետին խնդրել են կարգի հրավիրել Տավոլարոյին և հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահում կնոջ նկատմամբ դատական գործ հարուցել` ռասայական ատելություն սերմանելու մեջ:

- Տարակուսանք են հարուցում նրանց բերանները, մերկությունը և սեռական օրգանների ընդգծվածությունը: Ավելին, հաշվի առնելով հրուշակների անվանումները, կարելի է խոսել աֆրիկյան կրոնները ծանակելու մասին,- հայտարարել են ռասիզմի փաստը հիմնավորել փորձող կոմիտեականները:

Կազմակերպության նախագահ Լուի-Ժորժ Տանը հստակեցրել է, որ եթե հրուշակագործուհին չդադարեցնի իր թխվածքի վաճառքը, ապա իրենք բողոք կներկայացնեն համապատասխան մարմիններին:

Հետաքրքրական է, որ Յաննիկն այս միջադեպը ծիծաղելի է համարում և հայտարարել է, որ ինքն է պատրաստվում դատարան հայց ներկայացնել, եթե կազմակեր պությունը չդադարեցնի «ինտելեկտուալ» ահաբեկչությունը: Նա շարունակելու է թխել ու վաճառել իր «սևամորթ» հրուշակները:

Փաստորեն այս աղմուկը գովազդ դարձավ և կնպաստի քաղցրավենիքի իրացմանը: Մանավանդ` «Ֆեյսբուքում» արդեն հրուշակագործին աջակցության էջ է գրանցվել, որ 2 օրում ստորագրել է շուրջ 2 հազար մարդ: (LentΖ.ru):