Դժբախտ սիրահարների համար


Շոտլանդիայում անսովոր առաջարկ է ներկայացվել դժբախտ սեր ունեցողներին. հնգօրյա հանգիստ Ardoch House հյուրանոցում` որպես «ճամփորդություն սեփական ներաշխարհում` նոր բացահայտումներով ու հուշերով»: Առաջարկի հեղինակները համոզված են, որ նման «ճամփորդությունը» կօգնի հաղթահարել կորստի ցավը:

Սեփական ներաշխարհում ճանապարհորդության են հրավիրվում հատկապես նրանք, ովքեր կորցրել են սիրած մարդուն կամ պարզապես անհաղթահարելի թախիծ են ապրում այլ պատճառներով:

Ինչպես գրել է DΖily MΖil պարբերականը, հյուրերի հետ աշխատելու են որակյալ խորհրդատուներ: Հյուրանոցը գտնվում է Լոխ Լոմոնդի գեղանկարչության Ազգային զբոսայգում: «Ճամփորդություն» - բուժման ընթացքում միաժամանակ թերապիա կանցնի մինչև 20 մարդ:

Բարեհոգությունը` բարեհոգություն, բայց դա ևս իր գինն ունի: Հնգօրյա հանգիստն այստեղ յո

ւրաքանչյուրի համար կարժենա 3725 եվրո` չհաշված հյուրանոց հասնելու ծախսերը (NEWS BANG):