Դո´ւք ինչ կարծիքի եք, հայ պատգամավորներ


Լեհ խորհրդարանականները զինպատրաստության դասընթացներ են անցնելու` մտավախություն ունենալով, որ ուկրաինական պատերազմը կարող է նաև հարևան երկրներ հասնել:

Լեհաստանում զինապարտ են համարվում մինչև 50 տարեկան քաղաքացիները, իսկ որոշ դեպքերում բացառության կարգով նաև «առողջ և երիտասարդ տեսք ունեցող» պատգամավորները: Վերջերս այստեղ անվտանգության նոր մարտավարություն են ընդունել, որն արձանագրում է, թե երկրին սպառնում են ռազմական գործողութ յուններ, և Ռուսաստանը ներկայացվում է որպես նվաճող:

Խորհրդարանի խոսնակ Ռադոսլավ Սիկորսկին հույս է հայտնել, թե զինպատրաստության դասընթացները երիտասարդ լեհերին կօգնեն հասկանալ, որ եկել է հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու ժամանակը: Նա հավելել է, որ ժամանակները տագնապալի են:

Ավելին, երկրի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակն էլ 18-ից մինչև 50 տարեկան բոլոր լեհերին կոչ է արել կամավորաբար զինպատրաստություն անցնել (տեղեկացրել է BBC.ru-ն):

Լեհաստանը մշտապես խստորեն քննադատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն Ուկրաինայում: Ու հիմա շատերն իսկապես վախենում են, որ իրենց երկիրը ևս կարող է Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվել:

Հետաքրքիր է, դեռևս լայն զանգվածներից թաքցվող ինչ-որ տեղեկատվությո՞ւն են հայթաթել անվտանգության մարմինները, թե՞ պարզապես ազգաբնակչությանը զգոնության կոչելով` իրական թշնամու կերպար են ստեղծում: Ղեկավարները սիրում են, չէ՞, որ ենթակաները հլու լինեն ոչ միայն իրենց անձերին, այլև նախա-սիրություններին: