ԲԱՔՈՒՆ ԵՎ ՀԱՅԵՐԸ.

ականատեսի վկայությունը


XX դարի առաջին ցեղասպանությունից փրկված հայերը սփռվեցին ամբողջ աշխարհով: Նրանցից ոմանք վերադարձան Խորհրդային Միություն, որի կազմում էր նաև Ադրբեջանի Խորհրդային հանրապետությունը: Եվ այստեղ վերաբնակեցված հայերը դարավերջին ստիպված էին վերապրել երկրորդ ցեղասպանությունը:

Մինչդեռ հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները փորձում են հարյուրամյակի շրջանակներում ճանաչել տալ Մեծ եղեռնը, մի շարք նվիրյալներ ուսումնա սիրում են ավելի թարմ դեպքերը և ականատեսի աչքերով նկարագրում տեղի ունեցածը: Այդ նվիրյալներից է Բաքվում ծնված և իր կյանքի մեծ մասն այնտեղ ապրած Յուրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով 2014 թվականին տպագրության է հանձնել «Բաքուն և հայերը, հակահայկական քաղաքականությունն ու հայերի էթնիկական մաքրումր Ադրբեջանում» գիրքը:

Գրքում նկարագրվում են Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի ու մի շարք այլ կոտորածներ` նոր փաստերով ու առայժմ չհրապարակված նյութերով: Գրքի մասին զրուցեցինք հեղինակի հետ:

Պարոն Բաղդասարյան, նախ շնորհակալություն այդ մեծ աշխատանքի համար: Կցանկանայի, մի փոքր պատմեիք գրքի ստեղծման առիթի ու հանգամանքների մասին:

Ես մասնագիտությամբ մաթեմատիկայի ուսուցիչ եմ ու իմ կյանքի մեծ մասն անց եմ կացրել դպրոցում: 2002 թվականին անցել եմ թոշակի ու երկար մտածելով իմ նախնիների, իմ անցած ուղու և այն բազմաթիվ հայերի մասին, ովքեր տեղահանվել կամ սպանվել են նախորդ դարի երկու ցեղասպանությունների ժամանակ, իմ պարտքն եմ համարել գրել ու այդ ձևով փոխանցել այն ամենն, ինչի ականատեսն ու վկան եմ եղել ինքս: XX դարի բուռն իրադարձությունների պատճառով մարդիկ ծնվում էին մի տեղ, ապրում մեկ այլ տեղ ու մահանում կամ սպանվում բոլորովին այլ վայրում: Նրանցից շատերի կենսագրություններն արժանի են ուշադրության ու հիշատակի, որն էլ փորձել եմ կատարել ես իմ համեստ գրչով:

Իմ գրքի մեջ կան փաստեր, որոնք չեմ հանդիպել իմ ուսումնասիրած գրքերում, դրանց մասին թերթերն ու հեռուստատեսությունը նույնպես լռում են: Օրինակ` Ալյոշա Աղաբեկյանի մասին պատմությունը, ով միակն էր ադրբեջանաբնակ հայերից, որ մինչև պատերազմն սկսելը ըմբոստացավ ու թույլ չտվեց, որ ադրբեջանցիները մտնեն իր տուն: Մեկ այլ փաստ Մումգայիթի ջարդերի մասին. իշխանությունները նախապես իմացել են այդ մասին ու ոչինչ չեն արել: Այսօր ամենատարբեր աղբյուրներ իրենց ուզած թվերն են ասում Բաքվում 1980-90-ականներին հայ բնակչության մասին. ես ժամանակին իմ իսկ հետաքրքրության համար հաշվել եմ ու ստացել 400.000 թիվը ու գրքի մեջ մանրամասն նկարագրում եմ իմ աշխատանքն ու հաշվարկները:

- Հետաքրքիր է Ալյոշա Աղաբեկյանի պատմությունը, ավելի մանրամասն կպատմեք:

- Ես այս պատմությունը լսել եմ Բաքվում, որ ծագումով հայկական Գյուրջևան գյուղից Այյոշան սպանել է ադրբեջանցի մի ոստիկանի, մյուսին վիրավորել: Սումգայիթի ջարդերից հետո Ալյոշան Մոնտինո շրջանի հայկական թաղամասից տեղափոխվում է Խուտոր` հուսալով, որ կարող է անհրաժեշտության դեպքում իրեն պաշտպանել որսորդական հրացանով: Նույն թվականին քրոջ ընտանիքր տեղափոխվում է Հայաստան: Սումգայիթի ջարդարարներից մի քանիսին արդեն մեկուսացրել էին, ու ադրբեջանցի մոտ հարյուր հոգի կացիններով ու սուրծայր երկաթներով «Ազատություն Սումգայիթի հերոսներին» ու «Թող կորչե´ն հայերը» վանկարկելով ներխուժում են Խուտոր: Հենց այդ ժամանակ Ալեքսեյ Արմենակի Աղաբեկյանը բարձրանում է ավտոտնակի տանիք ու ադրբեջաներեն գոռում. «Ոչ մի շուն այս տուն չի մտնի» ու, ինչպես արդեն նշեցի, կրակում սպանում է հարևան շրջանի թաղային ոստիկանին, ով քաղաքացիական հագուստով էր ու վիրավորում մեկ այլ ոստիկանի:

Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ այսքանից հետո նա չի փախչում, այլ մնում է իր տանը` ասելով` «Նամուսս թույլ չի տալիս, որ թուրքի ոտը հայ օջախ մտնի, որտեղ կին ու հարս կա, երեխաներ կան: Ես կնոջս հետ մնացի, որ իմ պատճառով ձեզ վտանգի չենթարկեմ»:

Սա ինձ համար պատմություն էր,և երբ որոշեցի գիրք գրել, ինձ հետաքրքրեց Ալյոշայի ճակատագիրը: Ես գնացի, հետաքրքրվեցի նրա ընտանիքի մասին: Երկար փնտրեցի ու մոտավորապես 2010 թվին գտա նրա քրոջը, քրոջ աղջկան ու մյուս քրոջ ամուսնուն: Պարզեցի, որ այդ դեպքից հետո նրան բանտարկել են, մի քանի տարի հետո, սակայն, ազատվել է ու եկել Հայաստան, հետո Ադրբեջանը պահանջել է իրեն հանձնել Ալյոշա Աղաբեկյանին, բայց մի շարք մտավորականների ու ազդեցիկ մարդկանց միջնորդութ յամբ նա մնում է Հայաստանում, տուն և հողամաս է ստանում Վեդի քաղաքում ու ապրում այնտեղ: Ի վերջո, բավական ծանր կյանքից հետո 1997 թվականին 63 տարեկան հասակում մահանում է: Նա ցույց տվեց Բաքվում աոաջին և վերջին զինված դիմադրությունը, ու ես ուզում եմ, որ մենք իմանանք այս պատմությունն ու հպարտանանք նրանով:

- Իսկապես ուսանելի պատմություն է և հպարտանալու առիթ: Դուք նշեցիք նաև, որ Սումգայիթի ջարդերի մասին իշխանությունները` մասնավորապես ոստիկանութ յունը նախօրոք գիտեր:

- Այդ ժամանակ ես աշխատում էի Բաքվի 247 դպրոցում: 1988 թ. փետրվարի 27-ի առավոտյան ժամը 7 անց կեսին սովորականի պես եկա դպրոց: Ինձ դիմավորեց դպրոցի ուսմասվար Մարիա Դիմիտրևնա Պոպովան, ում ամուսինը ՊԱԿ-ի գնդապետ էր ու հարցրեց.

- Դուք դասի՞ եք եկել: Ավելի լավ է գնաք տուն:

Ես զարմացած նայեցի նրան, իսկ նա շարունակեց.

- Դե լավ, որ եկել եք, գնացեք դասի, բայց մաթեմատիկայից բացի ոչ մի բանի մասին չխոսեք: Ուշ երեկոյան ամուսինս զանգահարեց ու կարգադրեց աշխատանքի չգնալ, ընդհանրապես տնից դուրս չգալ: Իսկ գիշերը զանգահարեց տղաս ու ասաց. «Մեզ տանում են Սումգայիթ, այնտեղ հայերին կոտորում են»:

Այս մասին ես թերթերում ու հեռուստատեսությամբ չեմ լսել, շատ մարդիկ նույնիսկ չգիտեն այս մասին: Ոստիկանությունը քաղաք մտավ միայն փետրվարի 29-ին, երբ թալանն արդեն վերջանում էր: Հետո դեպքերը որակվեցին որպես խուլիգանություն ու դատապարտվեցին միայն երեք հոգի` Ահմեդ Ահմեդով, Իլհամ Իսմայիլով և Յավար Ջաֆարով: Նրանց թարգմանիչն էր Մոսկվայում ուսանող ստեփանակերտցի Պավել Գևորգյանը, ով պահել է վկաների ցուցմունքները: Դրանք սահմռկեցուցիչ ու անչափ դաժան են, և ես մեծ դժվարությամբ եմ գրել այդ ամենը:

- Դուք գիրքը նվիրել եք Մեծ եղեռնի զոհերի հարյուրամյակին և նշում եք, որ դարասկզբի և դարավերջի ցեղասպանություններն իրար հետ շատ ընդհանրություններ ունեն, որո՞նք են Ձեր կարծիքով ամենամեծ նմանությունները:

- Առաջին հերթին դա սպանության և թալանի նույն քաղաքականությունն է. Բաքվում իմ հարևաններ Բամբուխչյաններն էին` մայրը, աղջիկը և թոռը, ովքեր խոսում էին արևմտահայերեն ու պատմում էին, թե ինչպես վերադարձել են Խորհրդային Միություն ու նրանց քշել են Սիբիր: Նրանք այնպիսի բաներ էին պատմում Եղեռնից, որ իմ տատիկի պատմածները չափազանց քիչ էին ու մեղմ:

Մեկ այլ նմանություն Է ռուսական քաղաքականությունը այս երկու դեպքերի ժամանակ: Ես արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել եմ, որ երկու դեպքում էլ ռուսական կառավարությունը չի խոչընդոտել կոտորածին, մինչդեռ հայերը իրենց հույսը դրել են նրանց վրա:

- Այսօր աշխարհում քիչ չեն կոնֆլիկտներն ու հակամարտությունները: Եթե պատկերացնենք, որ Ադրբեջանը ճանաչել Է իր գործած ցեղասպանությունն ու բացել սահմանը, կա՞ հստակ ծրագիր, թե ինչ պետք Է անենք մենք:

- Ոչ, չկա նման ծրագիր: Գիտեք, ղարաբաղյան հակամարտության օրակարգում կա կետ, որի համաձայն Ղարաբաղից վտարված ադրբեջանցիները պիտի վերադառնան, իսկ ինչո՞ւ չի դրվում Ադբբեջանից վտարված հայերի վերադառնալու իրավունքի հարցը:

- Իսկ ո՞վ պիտի զբաղվի այղ հարցով:

- Երևանում կա փախստականների կոմիտե, որը պիտի զբաղվի այդ հարցով, հավանական Է նաև իշխանությունները:

- Իսկ եթե վերցնենք Ձեր օրինակը` Դուք ապրել եք այնտեղ, եթե հնարավորություն լինի կվերադառնա՞ք:

- Այսօր իսլամական խալիֆաթը կոտորում ու վառում Է քրիստոնյաներին, այդ նույն քաղաքականությունը վարում են և Թուրքիան և Ադրբեջանը: Նրանք այդպես վարվում են, որպեսզի վախեցնեն մեզ ու հետո կարող Է պատահել, որ ասեն` «խնդրեմ, եկեք», բայց այդ երկրում ի՞նչ անելիք ունենք մենք:

Արամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ