«Որտեղ կամք, այնտեղ գործողություն»


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպությունը իրականաց նում է «Որտեղ կամք` այնտեղ գործողություն» կարգախոսով ծրագիրը, որի նպատակն է կամավորության տարածումը հայ հասարակության շրջանում, քանի որ Հայաստանում այսօր կա ներուժ, որը պետք է ուղղորդել համապատասխան ոլորտներ և աջակցել նրա հստակ բաշխմանն ու կիրառմանը: Հասարակության երիտասարդ շերտը բարձրագույն կրթություն ստանալուց հետո հաճախ` փորձի պակասի պատճառով, դժվարանում է աշխատանք գտնել: Անհրաժեշտ է քաջալերել հատկապես երիտասարդներին իրենց ազատ ժամանակը ծախսել` օգտակար լինելով, ինչի արդյունքում կարող են նաև մասնագիտական փորձ ձեռք բերել: «Կամավորության տոնավաճառ» խորագիրը կրող միջոցառման նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին և հասարակական կազմակերպություններին` ճանաչելու և օգնելու միմյանց: Միջոցառմանը ներկա 42 ՀԿ-ները ներկայացնում էին իրենց գործունեության ոլորտները: Իսկ տոնավաճառ այցելողները, ծանոթանալով կամավոր գործունեության մասին, ցանկության դեպքում, կարող էին դառնալ կամավոր: - Կամավոր գործունեության տարածումն ու խթանումը քաղաքացիական հասարակության ստեղծման անհրաժեշտ նախապայմանն է,- համոզված է տոնավաճառի կազմակերպիչներից մեկը` ծրագրի համակարգող Աննա Ավետիսյանը: «Գրադարան` գիտելիքի տուն» Այսուհետ, մի փոքր ցանկության դեպքում անգամ, կարելի է ավելի շատ աշխատանքներ կատարել ու նմանատիպ միջոցառումներին ավելի շատ ժամանակ հատկացնել` ձևավորելով քաղաքակիրթ հասարակություն: Գրադարանն այն շտեմարանն է, որը մարդու հոգևոր զարգացումն անժխտելիորեն կապում է գրքի ու գրականության հետ: Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ Հանրապետությունում արդեն վեցերորդ անգամ կազմակերպվող «Ազգային գրադարանային շաբաթ» լայնածավալ միջոցառումն այս անգամ «Գրադարան` գիտելիքի տուն» կարգախոսն էր կրում: Արդեն ավանդույթ դարձած միջոցառումը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը` վերաիմաս տավորելով գրքի, գիտելիքի, գրադարանի և ընթերցանության խորհուրդը և վերադարձնելով միմյանց գիրք նվիրելու ավանդույթը: Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էին նաև ԼՂՀ-ի, մերձավոր և հեռավոր սփյուռքի մի շարք գրադարանների աշխատակիցներ: Շաբաթի շրջանակներում, ինչպես նախատեսված էր, եղան հանդիպումներ գիտության, մշակույթի և գրականության ակնառու ներկայացուցիչների հետ, կազմակերպվեցին ցուցահանդեսներ, գրքի տոնավաճառներ, գրադարանային բազմապիսի միջոցառումներ: Իսկ Հանրապետության դպրոցներում հայտարարված շարադրությունների մրցույթը` «Իմ սիրած գիրքը», «Իմ գրադարանը», «Ի՞նչ է ընթերցանությունը» թեմաներով, խորապես կամրապնդեն երեխաների մեջ սերն առ գիրքն ու գրականությունը: Ինչ խոսք, լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների ու կհրատարակվեն առանձին գրքով: Արդեն ավանդույթ դարձած նմանատիպ միջոցառումները փաստում են, որ Հանրապետությունում կրկին նոր խորհրդով է արժեվորվում գրադարանների առաքելությունը: Հուսանք, որ դրանք կդառնան շարունակական և միտված կլինեն գրադարան-դպրոց հարաբերությունների սերտացմանը: Իսկ «Գրադարանը` գիտելիքի տուն» կարգախոսն ավելի առարկայական ընկալում կունենա: