ՊՈԵԶԻԱ


«Հաջորդափոխություններով Փոխներթափանցումների Տարերային» շարքից ՊԱՅԹՈՒՄ Է ԶՄՐՈՒԽՏԱՍՈՒՏԱԿԱԶԱՐԴ ԴՂՅԱԿԸ ԶԱՌԱՆՑԱՆՔՆԵՐԻ... Առիթմիան Բառերի բիոլոգիզացված` տառապում է բարդույթով թերարժեքության: Սնվում է սոնետներով քնաբեր... Ուռչում է թթխմորը Միթոսի կենսաթինդ: Ասկետականությունը համառկոտ, բազմապատկում է Ներուժը Տոկունության: Խոհերը Թաքնախորհուրդ, փոթորկում են Տիեզերքը Ներաշխարհի խառնափնթոր: Շարականներն Աշնան անշող, թափառում են Նշաստանում շշուկների աշխարհական` խորասուզված Օվկիանոսում պատկերացումների մելանխոլիկ: Խլացել է Պայթյուններից Հյուլեական, Ցախաքլորը ալքիմիկոս... Շամանդաղի մեջ քլորոֆորմի կաթնադեղնավուն, Ժամանակը Անվերջ Դանդաղ, զարկերակն է բացում շեղբով Մթնշաղի մեթանաշող... Լեսբոսուհիները լարախաղաց խուժում են Աշխարհը Վերացարկումների Հայելային: Կախարդել է նրանց ԱՅԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԷՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԱԽՈՐՀՈՒՐԴ: Խարսխվել են խորանին Իրիկունի մոխրացած... Պարուրվել է Աուրան նրանց Միրաժներով արնամուժ... Ժամանակ: Ժամանակագրություն: Ժամերգություններ մահաժպիտ: Ժանտաքիսներ` արդուզարդով էժանագին: Բոմժեր, որ տառապում են հիվանդությամբ ընչաքաղցության անբուժելի: Պատրանքներ: Տագնապ: Նոպաներ պատվախնդրության պախարակված... Ճառագայթում են Հորոսկոպները Սատուռնի, Տեսիլներ դաժանամահագույժ, բարբարոսասահմռկեցուցիչ: Խարդավասեր են Դուստրերը Խավարի: Խաղընկերը Մեդուզայի` կախվեց Պարմի Մենաստանում... Ժամանակը Անվերջ Դանդաղ, թարգմանում է Հիերոգլիֆները Բառերի Թագակիր, Դատարկության մեջ Տորիչելյան, ուր ԹԱԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄՈՆԱԴՆԵՐԸ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԻՐԱԿԱՆ: Պյութոնները պանտոմիմ պատերազմ են հայտարարում Պոլտերգեյստներին պլուտոկրատ: Պայթում է Զմրուխտասուտակազարդ Դղյակը Զառանցանքների...