Դիետան փոխում է բնավորությունը


 

Փորձագետներն զգուշացնում են զանազան դիետաներով ավելորդ քաշից ձերբազատվել ցանկացող կանանց: Սննդի այս կամ այն տեսակներից հրաժարվելը կարող է ազդել նույնիսկ բնավորության վրա: Որպես օրինակ են բերում են այն փաստը, որ ոչ լիարժեք սնվող մարդիկ ոչ միայն բարեկազմ են, այլև բորբոքված, հաճախ նույնիսկ զայրացած: Նախքան այս եզրակացությանը հանգելը` նրանք հետաքրքրիր փորձ են իրականացրել` կանանց բաժանելով 2 խմբերի, որոնցից մեկը հետևում է բանջարեղենա-մրգային դիետայի, մյուսը` սնվում առանց որոշակի սահմանափակումների: Ապա կանանց առաջարկել են իրենց իսկ ընտրությամբ ֆիլմեր դիտել: Զարմանալի փաստ. դիետա պահող կանայք նախընտրել են դիտել սարսափ ֆիլմեր` դաժան տեսարաններով, իսկ «կուշտ» կանայք` կատակերգություններ: Բացի վերը նշվածից` դիետաները հաճախ կարող են ընկճախտի պատճառ դառնալ: