Ամենաբազմաձայն «զրույցի» տիրույթում


Քսաներորդ դարասկզբի ամենազազրելի ոճրագործության` արևմտահայության ծրագրավորված ժանտատեսիլ բնաջնջման պատմական ահասարսուռ իրողության (տարօրինակ է, որ եղկելի մարդասպանների պարագլուխների` Թալեաթի ու Ջեմալի թոռները չեն խուսափում հրապարակավ ընդունել ու դատապարտել հայասպանդի արտառոց այս փաստը` ներկայիս 20 պետությունների հետ միասին անխուսափելի անհրաժեշտություն համարելով դրա պատշաճ ճանաչումը, բայց թուրքական ու նրա «արժանավոր» ածանցյալ` ադրբեջանական կառավարությունները վայրենաբարո համառությամբ ու հիստերիկ ցնցումներով են անհերքելի ու աններելի այդ հանցագործութ յան համար քաղաքակիրթ մեղանչումը մերժում) շուրջ ծավալված կերպարվեստազրույցը կիզակետային բազմաձայնությամբ է հագենում ՀՆՄ նկարչի տանը£ Նախապատրաստված լինելով փուլային ընտրությամբ` 210 արվեստագետների 600 հայտերից 184¬ով (գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ արվեստ) այն ոչ միայն եղեռնասուգի անամոք ցավի զգացողությունն էր սրում, այլև ընդհանուր պատկերն ուրվագծում արդի հայ կերպարվեստի£ Սամվել Սևադայի խորախորհուրդ խաչապաստառի ու նրա 2 կողմերում տեղակայված տարաչափ 5 գոբելենների հյուսկեն բովանդակությամբ ներշնչված` մուտք ես գործում մեծ ցուցասրահ և անմիջապես տարվում Հերիքնազ Գալստյանի եռաֆիգուր «Մշո ճառընտիր»¬ով£ Դիմահայաց պատին Անատոլի Ավետյանի «Կարմիր կակաչներ»¬ն են` կարծես բուսնած Դեր Զորի արնաճաք ավազուտներում, անմեղ նահատակների անթաղ մարմիններից£ Շուտով ամբողջանում են մտապատկերումդ դաջված դառնակսկիծ հուշերը, երբ խորամուխ ես լինում Մարտին Միքայելյանի («Հիշողություն»), Վոլոդյա Սահակյանի («Ցեղասպանություն-15»), Արսեն Ղազարյանի («Ճանապարհին») և հարյուրավոր մյուսների բազմակերպ աշխատանքներում£ Ողբերգության մրմուռը, գենետիկորեն քեզանում բուն դրած, ուժգնանում է Վան (Աղվան) Հունանյանի («Հրաժեշտ»), Ռուբեն Արուտչյանի («Երդվյալներ»), Էդուարդ Արծրունյանի («Մենք քրիստոնյաներ ենք, Անդրանիկ»), Ֆելիքս Եղիազարյանի («Հետքեր»), Միքայել Պետրոսյանի («Ներխուժում») ու մի շարք այլոց գեղանկարներով£ Շուտով անզեն աչքով տարորոշելով ներկայացված ստեղծագործողների վարպետության ակնհայտ անհամաչափութ յունը` ընդունում ես մի պարզ ճշմարտություն.գլուխգործոցներ հազվադեպ են ծնվում... Եվ, շրջանցելով Խաչատուր Ազիզյանի («Մեր անուշ Հայաստանի կենացը, տղերք», «Լույս իջնի վրադ»), Արարատ Խանզադյանի («Կոմիտաս»), Էդուարդ Խարազյանի («Տարածության մոդել»), Լաուրա Ավետիսյանի («Memory»), Ռոբերտ Այվազյանի («Ցավ և սփոփանք») և տասնյակ ուրիշների անկյանք ու ցածրարվեստ հորինվածքները` կենտրոնանում ես Աշոտ Ադամյանի հուշամեդալների, Ռոբերտ Մինասյանի («Բարի վերադարձ», «Կոմիտաս»), Նաիրա Ասատրյանի («Վիշտ»), Գեղամ Նիկողոսյանի («Մշո ճառընտիր») և Տարիել Հակոբյանի («Կոմիտաս», «Պարույր Սևակ») քանդակների քարե բովանդակության բացահայտման վրա£ Մեծ Եղեռնի խորհրդանիշ դարձած Կոմիտասի քարակերտ կերպավորումներից առանձնացնում ես Գագիկ Ղազարյանի «Կաքավի ողբը»£ Երկրորդ` «դասականների» ցուցասրահում, դրա կողքին մտովի տեղադրում ես Ղուկաս Չուբարյանի «Կոմիտաս»¬ին£ Կոմիտասների առատության մեջ ոչ ավանդական ընկալմամբ ու մարդեղենությամբ տարբերվում է Հենրիկ Սիրավյանի պատկերածը£ Անգերազանցելի են մնում Հրանտ Կարախանյանի («Լքված գյուղը»), Սուրեն Ազիզյանի («Ելիր»), Սերգեյ Մինասյանի («Հիշողություն»), Էդվարդ Իսաբեկյանի («Առևանգում») և Գրիգոր Աղասյանի («Գաղթի ճանապարհին») գործերի հուզառատ տպավորությունները£ Մի քանի ուշագրավ ստեղծագործություններ իրենց վրա են սևեռում հետաքրքրությունդ երրորդ ցուցասրահում£ Սկսած մուտքից, Տեր¬Ավագյան Ելենայի «Մի գաղթական երեխա» գողտրիկ մատիտանկարից£ Գաղափարական արտահայտչականությամբ հոգեհարազատանում են Մուշեղ Գրիգորյանի «Ցեղասպանութ յան զոհի ինքնադիմանկարը», Սամվել Խառատյանի «Կողմ և դեմ»¬ը, Աշոտ Հախոյանի, Հասմիկ Մուրադյանի (բատիկա), Այսեր Մաթևոսյանի և Գևորգ Չանչանյանի գաղթապատկերները, Փափագ Ալոյանի «Բողոք»¬ը£ Կատարման ներգործուն ուժով` Հովիկ Անտոնյանի («15 թիվ»), Սերգեյ Նարազյանի («Հեծյալները. 1915 թ.), Կարո Վարդանյանի («Կոմիտաս») գեղանկարները£ Ցուցահանդեսի գլխավոր նպատակը` հասարակական մեծ հնչողություն հաղորդել համազգային ամենակնճռոտ հիմնախնդիրներից մեկին, կարծում եմ, իրագործված է£ Թող որ գեղարվեստական ընդհանուր բարձր մակարդակը նկատելիորեն զիջում է ակնկալվածին (հնարավոր լիներ առանձին ներկայացնել բոլոր 600¬ը, գուցե կասկած չհարուցեր փուլային ընտրության վերջնապատկերը), բայց Ազգային պատկերասրահի ֆոնդերը ցուցադրված գործերից մի քանիսով համալրելու պետության պատրաստա կամությունը, ըստ իս, գոհացվելու տասնյակ հիմքեր կգտնի եղածներում£ Հ. Գ. Ոչ մի կերպ չհաջողվեց պարզել, թե նկարչի տանը կազմակերպված եղեռնապատում-ցուցահանդեսի 184 աշխատանքներից որո՞նք ընտրվեցին և գնվեցին Ազգային պատկերասրահի ֆոնդերը հարստացնելու միտումով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ