Բանավեճի հանրապետական մրցաշար


Վերջին տարիներին հանրապետության դպրոցականները հաճախ են մասնակցում ամենատարբեր տեսակի մրցաշարերի£ Այս անգամ հետաքրքիր և ուշագրավ մրցույթ էր կազմակերպվել Արմենիա-Մարիոթ հյուրանոցում, որն անց էր կացվում Եվրոպական Միության «Երիտասարդական նվաճումներ» նախաձեռնության շրջանակներում (տնօրեն` Էլիզա Մինասյան, Ջինիշյան Հիշատակի հիմնադրամ)£ «YES», «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրերի բանավեճի յուրաքանչյուր ակումբ ընտրել էր իր մասնակցին և կազմավորվել էին 103 թիմեր, որոնք մեկ տարվա ընթացքում սովորել էին բանավիճել£ Եզրափակիչ մրցույթին մասնակցում էին Երևանից չորս թիմ, Գյումրիից ու Վանաձորից 3-ական և 1-ական թիմեր` Արմավիր, Էջմիածին, Հրազդան, Աբովյան, Սևան, Գավառ, Աշտարակ, Արտաշատ, Մասիս քաղաքներից և Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ գյուղերից£ Այսպիսով` 2009-2010 ուստարում Հանրապետության եզրափակիչ մրցաշարին մասնակցեցին քսան հավաքական թիմեր£ Բանավեճն ընթանում էր չորս թեմաների շուրջ` «Սպառողների իրավունքները ՀՀ¬ում պաշտպանված են», «ՀՀ ինտեգրումը Եվրամիությանը շահավետ է», «ՀՀ պետական քաղաքականությունը նպաստում է սփյուռքի և հայաստանաբնակ հայերի մերձեցմանը», «ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները պահպանվում են»£ Առանձնապես ուշագրավ էին «Երևան-2» թիմի անդամների վստահ ու հստակ հարցադրումներն ու նույնատիպ պատասխանները£ Առաջին օրը նրանք խաղացին Աբովյանի և Վանաձորի թիմերի հետ£ Երկրորդ օրը հաղթեցին Մասիսի և Գյումրիի թիմերին£ Եզրափակիչ խաղ¬մրցույթին` մայիսի 6¬ին 30£29 հաշվով հաղթելով Արտաշատի թիմին, գրավեցին առաջին տեղը, արժանացան ոսկե հուշամեդալների և ստացան արժեքավոր նվերներ£ Ահա թիմի կազմը` Այդինյան Վիկտորյա (Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոց, 10¬րդ դասարան), Սուքիասյան Մարինե (թիվ 115 դպրոց, 10¬րդ դասրան), Պողոսյան Հռիփսիմե (թիվ 120 դպրոց, 10¬րդ դասարան), Ավագյան Կարինե (Մուրացանի անվան թիվ 18 դպրոց, 9¬րդ դասարան), Բաբայան Լիլիթ (Հ. Շիրազի անվան թիվ 169 դպրոց, 10¬րդ դասարան)£ Արծաթե մեդալների և հուշանվերների արժանացավ Արտաշատի, բրոնզե մեդալների և հուշանվերների` Գյումրիի թիմը£ Հաղթող թիմի ներկայացուցիչ, թիվ 115 դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ջեմմա Աղեկյանի հավաստմամբ` - Թեպետ տարբեր դպրոցների աղջնակներ էին և միմյանց չէին ճանաչում, մի քանի օրում այնպես մտերմացան, կարծես բոլորն էլ նույն դպրոցի, նույն դասարանի սաներ էին£ Միայն մեկ օրինակով բնորոշեմ բոլորին£ Վիկտորյա Այդինյանը` թիմի ամենաակտիվ մասնակիցը, օժտված է խոսքը կառուցելու ասվածատուր շնորհքով, մտքերը գերազանց ձևով ամփոփելու բնատուր ձիրքով£ Նա դպրոցի լավագույն աշակերտուհին է և այժմ էլ մասնակցում է Սահմանադրություն և Իրավունք» մրցույթին£

Ալբերտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ