Մի լուսավոր ճանապարհ` ակունքված հայրենի եզերքից


Թանկագին բարեկամ, գիտեմ, իմ ու քո կենսագրության անմոռաց, հրաշալի «կանգառում»` մեր «Ավանգարդում»` հրապարակվող այս նամակս ինչ¬որ առումով անակնկալ կլինի քեզ համար£ Չէ՞ որ այն կարելի էր պարզապես ուղարկել քո աշխատանքային հասցեով` «Երևան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Լավրենտի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ», հետն էլ մի շնորհավորական բացիկ` շուրջ քառասուն տարվա մեր անխաթար ընկերությունը խորհրդանշող տաք ու անկեղծ խոսքերով£ Բայց այսպես ավելի ճիշտ է. թող մեր սիրելի թերթի ընթերցողներն էլ իմանան, որ քո` ճանաչված հրապարակախոս¬խմբագրի, մանկավարժ-գիտնականի, մայրենի լեզվի նվիրյալ պաշտպանի, մերօրյա իսկական մտավորականի կամ պարզապես հրաշալի մարդու` վաթսունամյակի բարձունք բերող ճանապարհի ամեն մի կանգառ քայլ առ քայլ իմաստավորվել է նշանակալից ձեռքբերումներով, համառ, նպատակամետ ջանքերի արդյունքում ծնված փոքր ու մեծ նվաճումներով£ Այս պահին զգում եմ, որ իմ բնորոշումներն ինչ¬ որ տեղ անհարիր են քո հանգիստ, մեղմ բնավորությանը, չպարտադրող կեցվածքին, ու դու այս տողերը կարդալիս, գիտեմ, մի տեսակ անհարմարության զգացում ես ապրում£ Մի առիթով դու ինձ ասացիր. «Իմ կյանքի ճանապարհը նաև քո հետքերով է անցել»£ Նկատի ունեիր երևի մեր համատեղ աշխատանքը «Պիոներ¬կանչ», «Ավանգարդ» թերթերում, ապա նաև «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագրի «աթոռը», որ սիրով քեզ «զիջեցի»£ Հետո մեր ճանապարհները խաչմերուկվել են նաև աշխատանքային այլ հասցեներում£ Ճանապարհիդ սկիզբն այնտեղ է` Տավուշ աշխարհի Չորաթան գյուղում, ուր ծնվել և անհոգ մանկությունդ ու պատանեկությունդ ես անցկացրել` ապագայի հեքիաթ¬տեսլականով£ Աշխարհն այդ ժամանակ քեզ համար հայրենի եզերքի կապո¯ւյտ-կապույտ հորիզոնն էր` դեռևս անհայտ հեռուներով և գյուղից «մեծ աշխարհ» ձգվող ոլորապտույտ ճանապարհով£ - Այն ժամանակ ի՞նչ իմանայի, որ այդ ճամփան ինձ այստեղ կբերի,¬ լեզվի պետական տեսչության քո աշխատասենյակում ամիսներ առաջ ասացիր կարոտով` հայացքդ սևեռելով հայրենի լեռնաշխարհիդ քարտեզին, որ քեզնից անբաժան է… Շարունակությունը` քո ծննդավայրի, ապա և հարևան Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուրի շեների դպրոցներում, և գերազանցության վկայագիրն առաջին պարգևն էր, որ ճանապարհ հարթեց ուսանելու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտելուց հետո անմիջապես արդեն աշխատանքային քայլերն արեցիր` որպես դասախոս, զուգահեռ նաև «Երևանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար£ Բայց չշտապենք. իմ ընկեր. ախր, ինչպե՞ս կարող եմ այդքան շուտ բաժանվել քո հայրենի գյուղից` ճամփեզրի ձեր գողտրիկ տնակից, ուր տարիներ առաջ վայելեցինք ծնողներիդ` հրաշալի այգեպան Աշոտ հայրիկիդ և ոսկեձեռիկ Թամարա մայրիկիդ աստվածային հյուրասիրությունը£ Մի խումբ գրողներով Տավշո աշխարհ էինք եկել` հանդիպումներ ունենալու դպրոցականների հետ£ Սուրեն Մուրադյանն էր, Արամայիս Սահակյանը, Գևորգ Դևրիկյանն ու ես, և դու էլ սիրով ու գորովանքով այդ հանդիպումների ժամանակ մեզ ներկայացնում էիր հայրենակիցներիդ, ուղեկցում լեռնաշխարհի գեղատեսիլ վայրեր, վանք ու տաճարներ£ Հայրենի բնաշխարհի ու նրա մարդկանց հանդեպ անսահման սերն այնքան թեժ էր քո հոգում, որ մի խումբ հայրենակիցների հետ հիմնադրեցիք «Տավուշ» հայրենակ ցական միությունը, որի առաջին փոխնախագահն ես, և որը յուրահատուկ միավորող էպիկենտրոն դարձավ երկրում ու աշխարհի տարբեր զուգահեռականներում ապրող տավուշցիների համար£ Հետո տարիների անդուլ ջանքերով, քեզ բնորոշ աշխատասիրությամբ, ծնունդ պարգևեցիր «Տավուշ» մեծածավալ վավերագրքին, որտեղ ներառված են տարածաշրջանի ու հայրենական գյուղերի պատմությունը, ազգագրությունը, բանահյուսական¬կրթամշակութային համապարփակ խնդիրներին, ճարտարապետական կոթողներին, բուսական¬կենդանական աշխարհին, տեղանուններին նվիրված տարաբնույթ նյութեր, բարբառային բառարան` շուրջ 4000 բառերի բացատրություններով, առած¬ասացվածքներով£ Իսկ ինչպիսի¯ սիրով ես ներկայացրել Տավշո աշխարհի անվանի մարդկանց կենսապատումը` պատերազմի և աշխատանքի հերոսներ, մշակույթի, արվեստի նշանավոր գործիչներ, գրողներ, գիտնականներ, այլ մասնագիտությունների հանրահայտ դեմքեր, որոնցից շատերը մեր ժողովրդի հպարտությունն են£ Ահա այսպես դու եղար ու կաս քո հայրենի եզերքի պատմության տարեգիրը£ Անանց սիրո մի այլ ճանապարհ էլ քեզ տարավ, թե՞ բերեց նվիրական այն աշխարհը, որ բոլորիս սերն է ու ցավը, մեր գոյության հավերժական կանթեղը£ Մայրենիի° աշխարհը, որ դպրոցական¬ուսանողական տարիներից պարուրեց քո հոգին, իսկ «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագիրը խմբագրելուց ի վեր դարձավ քո կյանքի մեծ առաքելությունը` ծնունդ տալով նրան նվիրված բազմաթիվ աշխատությունների և բոլորիս հասցեագրված գործնական ձեռնարկների` գրված ձեռամբ հմուտ լեզվագետի, այդ թվում` «Առձեռն մայրենի», «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական դպրոցական բառարան», «Իմացաբանական շտեմարան», «Գրպանի ուղղագրական բառարան», «Սխալը և ճիշտը» (հեղինակակից Ե. Գևորգյան) և այլ մայրենաշունչ գրքեր£ Անվանումներն իսկ մայրենի լեզվի հանդեպ քո մեծ սիրո ու հայրենանվեր առաքելության վկայագրեր են` հյուսված հայ մանուկներին, ուսուցիչներին, մեզ` բոլորիս նույն այդ նվիրումով տոգորելու երազանքով£ Եվ էլի մի ճանապարհ, որ տանում, թե՞ բերում է քեզ սիրո ու նվիրումի մի այլ աշխարհ` գիտության աշխարհը` սերտորեն ներհյուսված արդեն քանի¯ տարի տարբեր բուհերում (ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ) քո դասախոսական¬մանկավարժական նվիրյալ աշխատանքին£ Արդյունքում` ոչ միայն մայրենիին նվիրված գրքերն են, այլև հայ մանկավարժության պատմության առավել քիչ հետազոտված էջերի` Մխիթարյանների գործունեության այդ ոլորտին նվիրված գիտական ուսումնասիրություններ, ականավոր մանկավարժ Մանուել Քաջունուն նվիրված աշխատություն, որը ոչ միայն գրքի տեսքով լույս աշխարհ եկավ, այլև այդ թեմայով ատենախոսության պաշտպանելով` արժանացար մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի£ Մխիթարյանների մանկավարժական գործունեության վերաբերյալ քո հետազոտական աշխատանքները, գիտեմ, շարունակվում են և համոզված եմ, որ շուտով դրանք կնշանավորվեն գիտական ավելի բարձր աստիճանով£ Ու այս առումով քո կենսապատումի մի քանի էջ էլ բացեմ «Ավանգարդի» ընթերցողներին և հայտնեմ, որ դու նաև ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ ես, տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի պրոֆեսոր, որ նաև աշխարհագրական անվանումների և անվանակոչության պետական կառավարման հանձնաժողովի անդամ ես, գիտական խմբագրման ես ենթարկել Հայաստանի ազգային ատլասի երկու հատորները, տերմինաբանական-ուղղագրական տեղեկատուն, ճշգրտել հազարավոր ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների անուններ, բազմաթիվ տերմինների հայերեն համարժեքներ, որոնք այսօր օգտագործվում են գիտության տարբեր ոլորտներում£ Այս աշխատանքներն ավելի համակարգված և նպատակասլաց բնույթ կրեցին վերջին տարիներին, երբ դու ղեկավարում էիր ՀՀ Լեզվի պետական տեսչությունը, ուր «դոնկիխոտության» տեսլականով (ներիր համեմատության համար), բայց և աննահանջ համառությամբ պաշտպանում էիր մայրենիի անաղարտությունը ամեն տեսակ ոտնձգությունների դեմ£ Ահա այսպես` քանի¯ ճանապարհ, որ միահյուսվելով քեզ պես եռանդուն, նպատակամետ, գործունյա անձի մեջ, բերել¬հասցրել են վաթսունամյակի բարձունք` նոր արարումների շարունակության խորհրդով£ Ես հպանցիկ անցա այդ ճանապարհի ընդամենը մի քանի կածաններով և, ախր, համարյա ոչինչ չասացի տարբեր ժամանակների քո լրագրական¬խմբագրական երկարամյա գործունեության մասին` ոչ միայն «Պիոներ¬կանչ», «Ավանգարդ», «Հայոց լեզու և գրականությունը դպրոցում», այլև «Հայ աշխարհ», «Երկունք», «Էրեբունի», «Համայնքի», «Քաղաքացիական ծառայություն» պարբերականներում, հայագիտական «Պայքար», «Հանրային կառավարում» ամսագրերում, Հանրային հեռւստատեսության «Լրաբեր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագրի տեղակալ, մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության փոխտնօրեն... Եվ ես ուրախ եմ, որ քո անձն ու գործը գնահատվել են ըստ արժանվույն£ «Ավանգարդի» ընթերցողներին թերևս ծանրաբեռնեցի թվարկումերով, բայց այս մեկն էլ թող ներողամտությամբ ընդունեն և իմանան, որ դու արժանացել ես ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների, «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի, հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի ոսկե մեդալներով, ԼՂՀ նախագահի շնորհակալագրով, միջազգային լրագրական մրցույթների դափնեկրի կոչումներով£ Բոլորը չես թվի… Իսկ ամենամեծ պարգևը, իմ թանկագին բարեկամ, քո մարդկային¬քաղաքացիական վեհ նկարագրին քաջածանոթ մարդկանց սերն է, քո մերձավորների, քո ուսանող ների, քո հայրենաշունչ գրքերիդ ընթերցողների, ուսուցիչների, դպրոցականների, ամենից ավելի` հայրենակիցներիդ սերն ու հարգանքը, որի դրսևորումների ականատես¬վկան եմ ինքս տասնամյակներ շարունակ£ Եվ ահա այսպես, թանկագին ընկեր, քո հետքերով ո՞ւր գնացի, ո՞ւր եկա, ի՞նչ ասացի, ի՞նչ բաց թողեցի, «անձնական թերթիկի» կենսագրական հակիրճ տողերի տակ կյանքիդ քանի¯ թրթիռ հնարավոր չեղավ թարգմանել, բարի, լուսավոր, անթեղված հուշերի, նաև ցավի, տագնապի, կորուստների, նաև հուսո ու հավատի քանի¯ էջ մնաց չբացված£ Եվ այդ ամենը ճյուղ¬ճյուղ, կածան¬կածան միավորելու¬ամբողջանալու դեպքում միայն կներկայացնեն քո ամբողջական դիմանկարը, որի մի քանի նրբագիծ բաց արի «Ավանգարդի» ընթերցողներին£ Վերջակետ դնելուց առաջ քո հետքերով եկա¬հասա Հայոց մանկավարժական համալսարան, բարձրացա աստիճաններով, թակեցի վերջին երկու ամիսների` քո նոր աշխատասենյակի դուռը. փակ էր£ Իսկ դու լսարանում էիր, ուսանողների հետ շարունակում էիր կիսատ թողած դասը, գրում 60-ից հետո ապրելիք կյանքիդ նոր էջերը£ Եվ, ուրեմն, ցտեսություն, սիրելի Լավրենտի Միրզոյան, մինչ նոր հանդիպումներ Բացվող օրվա` քո նվիրյալ առաքելության շարունակվող ճանապարհ ներին£ Քո հավատավոր ընկեր` Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ