ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Դրանից Չինաստանի «կապիտալը» չի պակասի Չինաստան կատարած այցելությունից հետո ՀՀ իշխանությունները հանգեցին այն համոզման, որ վատ չէր լինի մի երկու միլիոն չինացի ներդնել Հայաստանի տնտեսությունում£ Թող ժողովուրդն իմանա` ովքեր են ճշտով տղերքը Նոր Նորքի ռազբորկայից հետո թաղային հեղինակությունները որոշեցին ֆինանսավորել «Մեր թաղը» կինոնկարի նկարահանումը£ «Ճշտով» սցենար ներկայացնողին խոսացել են խոշոր գումար£ Հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողման գնահատականը` Կռիլովի առակի ոճով Ով է արդար, ով` մեղավոր, սաղն էլ գիտեն, Վատն այն է, որ թե ՍԱՅԼ, թե ԲԵՌ նույն տեղն են դեռ£ Կառավարությունը` անցած չորս ամիսների ձեռքբերումների մասին - Բյուջեի մուտքերն ավելացել են, հարկահավաքման պլանները գերակատարվել են, ժողովրդի կենսամակարդակը... կներեք, ուզում էինք ասել` Սևանի մակարդակը զգալիորեն բարձրացել է£ Չկայացած հեռակա երկխոսություն ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ ¬ Մենք հավատարիմ ենք մնացել արձանագրությունների տառին ու ոգուն£ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ¬ Նախ պետք է տառաճանաչ լինել և հետո «ոգի» ունենալ£ Առյուծաձև Ռոբերտը Երբ ինտերնետում հայտնվեց Ռ. Քոչարյանի նկարը` Աֆրիկայում իր սպանած առյուծը ոտքերի տակ, նրա վերադարձից սարսափողները հարայ¬հրոց բարձրացրին. եթե նախկին նախագահն առյուծ է գյուլլում, ուրեմն էլ ինչ «կլիզմա», գյուլլելու է վարչապետացու «մոսկաներին»£ Թուրքական դեմագոգիա կամ բացասման բացասում Թուրքերը նախ ժխտում են, հետո էլ ժխտում ժխտածը£ Պատերազմում` ինչպես պատերազմում Ըստ որոշ լուրերի, խոշոր ձեռներեցների գործունեությունը ստուգող հարկայիններին ապահովել են բրոնեժիլետով£ Ժողովրդի աղքատ խավի ներկայացուցչի տրտունջը` Ֆունտի («Ոսկե հորթը») ոճով ¬ Ես սոված եմ եղել սովետփլուզիչ Գորբաչովի օրոք, Խավարաստեղծ Լ. Տեր¬Պետրոսյանի օրոք, Որսորդ¬Վոյին Ռ. Քոչարյանի օրոք, հիմա էլ դեռ մտածում են` սովե՞լ, թե՞ չսովել£ Ուշ թե շուտ` կհաջողվի փոխել մեր մենթալիտետը Սինգապուրի տնտեսական հրաշքը Հայաստանում կիրառելն անհնարին է£ Դա պարզ է դարձել գաղտնի գիտափորձից հետո£ Հայ միջին պաշտոնյային ներարկել են սինգապուրցու հինգ լիտր արյուն£ Այդ մարդը լրիվ շեղաչք է դարձել, բայց պետական մտածելակերպ ձեռք չի բերել£ Հայերիս մենթալիտետը փոխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են£ Էրդողան-Օբամա երկխոսությունից ԷՐԴՈՂԱՆ ¬ Գենոցիդ բառը երբեք չասես, դա մեր ազգի զգայուն «տեղն» է£ «Մեծ եղեռն» էլ մի ասա, դա էլ զգայուն «տեղ» է£ «Աննախադեպ ջարդեր»» բառերը նույնպես մեր ժողովուրդը շատ զգայուն է ընկալում£ ՕԲԱՄԱ ¬ Բա որ էդքան զգայուն ազգ եք, ինչո՞ւ վերջին անզգամի պես գենոցիդ արեցիք£ Ռ. Քոչարյանը` չարախնդությամբ Չարենցավանի դեպքերի առիթով Հիմա տեսա՞ք, թե ինչպես են աշխատում ձեր «ուչաստկովիները»£ l

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ