ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ


Պատկերացնելը, թե ինչ են մտածում հայրենի պաշտոնյաներն այս կամ այն հարցի վերաբերյալ, միանգամից խոստովանենք, որ չափազանց բարդ է£ Այս հարցում կարևոր մի օրինաչափություն մշտապես խանգարում է. որպես կանոն` մեր չինովնիկները չխոսկան են կամ լավագույն դեպքում` քչախոս£ Իսկ նրանց շարժ ու ձևից, հայացքից, գործողություններից ինչ¬որ բան կռահելու ցանկություն, ինչպես հայտնի է, հանրությունը չունի£ Իր հերթին` հանրային անտարբերությունն առաջին հերթին ձեռնտու է հենց ուրբաթախոսներին, քանի որ ժամանակի ընթացքում քչախոսությունը դարձել է աչքից¬ականջից հեռու լինելու ցանկալի գրավականի կարևոր նախապայմանը£ Դե, իսկ եթե փոքր¬ինչ ավելի լավատեսորեն նայենք խնդրին, ապա սա այն բացառիկ դեպքերից է, երբ երկուստեք նախընտրելի իրավիճակ է ստեղծվել, ու հանգամանքներն այնպես են դասավորվել, երբ փոխադարձ անտարբերությունը ելքերից լավագույնն է դարձել... Այսքանով հանդերձ, ամեն ինչ իսկապես շահեկան լինելուն շատ մոտ կարող էր համարել, եթե ուրբաթախոսության պատճառը, ասենք, ժամանակի պակասով պայմանավորվեր£ Մինչդեռ հայրենի չինովնիկների ճնշող մեծամասնութ յան քչախոսությունը հաստատ աշխատասիրությամբ չի պայմանավորվում, և ընդհանուր առմամբ մեկը մյուսի հետ կապ չունի£ Ահավասիկ դիտարկենք մեր բազմանդամ խորհրդարանը£ Թվում է, թե երեք շաբաթ խորհրդարանական ու ժամանցավայրերի աշխատասենյակներում «տքնելուց» հետո մեր երեսփոխաններն ուր որ է` այնքան տարողունակ թղթապանակներով են հերթական քառօրյային ներկայանալու, որ հանրությունն անսպասելիորեն ու անկեղծորեն հավատալու է, թե պետության, այսինքն` հարկատուներիս սուղ միջոցներից վճարվող աշխատավարձերին վերջիններս իսկապես արժանի են£ Սակայն մեր Ազգային ժողովն իսկապես եզակի է, և շատ նման է այն սայլին, որ վաղուց արդեն տեղից չի շարժվում£ Կասկածից վեր է նաև, որ եվրավերանորոգումն անգամ չի փրկի այս կառույցին, քանի որ նախ և առաջ սայլը տեղաշարժելու ու հետո միայն դրա շքեղության մասին է պետք մտածել£ Ու այս առումով զրույցն ավելի գորոծնական դարձնելու համար պատահական ընտրություն կատարենք... Դիցուք, անդրադառնանք վերջին քառօրյայի «բովանդակությանը»` իսկապես օբյեկտիվ լինելով£ Այսպես, մերթ կիսադատարկ, երբեմն էլ դատարկ, իսկ քվեարկություններից առաջ գրեթե լիքը դահլիճում օրենսդիր կառույցի երևելիները ստրիպտիզ պարերը կարգավորող օրինագիծ էին քննարկում£ Այն, որ պարն ինքնին չի կարող կարգավորվել և օրենքների շրջանակում ներառվել, դա այլ հարց է£ Խնդիրն այն է, որ հաճախ զավեշտը նույնպես բոլոր սահմաններն է գերազանցում, ու ստացվում է` օրենսդրությանը ըմբոստապարի համապատասխանե ցումն է ներկայում հայրենի խորհրդարանի գլխավոր առաջնահերթությունների շարքում հայտնվել£ Ինչ խոսք, Ազգային ժողովը նման «հրատապություն» ներկայացնող օրինագծերի քննարկման հարուստ փորձ ունի, և տվյալ դեպքում «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը£ Եվ եթե այն արդեն օրենսդիրի նիստի օրակարգում է, ուրեմն քնննարկումն էլ է անխուսափելի... Միաժամանակ, նման օրինագծերն ինքնին հնարավորություն են ստեղծում երեսփոխանների ուրբաթախոսության աստիճանը ստուգելու£ Լավատեսները, ովքեր կարող են կարծել, թե անհարկի չխոսկանության թեմայի հանդեպ պատգամավորների ունեցած հետաքրքրությանը զուգահեռ կարող է աճել, հերթական անգամ նույնպես սխալվեցին£ Վերաբերմունքի կամ ավելի ճիշտ հետաքրքրասիրության աճն այս անգամ նույնպես չառանձնացավ` դարձյալ ապացուցելով, որ անկախ նրանից, թե երեսփոխականներն ինչ են մտածում, միևնույն է, արտահայտվելու նրանց ունակությունները չափազանց համեստ են£ Որքան էլ ու հատկապես հիմա ըմբոստապարի մասին օրենքն անկարևոր լինի, այսուհանդերձ վերջին քառօրյան կրկին անգամ վերահաստատեց այն վերաբերմունքը, ինչն օրենսդիրի հանդեպ գոյություն ունի ընդհանրապես£ Եվ կասկածից վեր է, որ եթե հաջորդ քառօրյայում համանման մեկ այլ արտառոց օրինագիծ առաջադրվի, ապա երեսփոխանական հավաք խումբն իր ավանդական անտարբերությամբ դարձյալ անդրդվելի է մնալու£ Մյուս կողմից էլ ըմբոստապարային քառօրյան ուրբաթախոսների «կամքը» փորձարկելու ինքնաբերաբար ի հայտ եկած լավ առիթ էր, որն, ինչպես նշեցինք, վերահաստատեց այն, ինչը հասարակությունը մինչ այդ էլ լավ էր պատկերաց նում£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ