Ա˜խ էդ սնահավատ սիրահարները


Անմնացորդ սիրել-սիրվելու փոխարեն մետաղյա կողպեքներով բարձում են Փարիզի Արվեստների կամուրջը: Դե, անշունչ կամուրջն էլ հո մարդ չէ՞ր, որ դիմանար սիրո փոթորիկներին: Դա ուրիշ ծանրությունների է սովոր և վերցրել ու փլուզվել է զբոսաշրջիկների թողած «սիրո կողպեքների» ծանրությունից: Փլուզման պահին դրա վրա եղած զբոսաշրջիկներին էլ անվնաս տարհանել են (տեղեկացրել է DΖily MΖil-ը):

Բարեբախտաբար մետաղյա ցանկապատն իր տակով հոսող գետը չի ընկել: Հակառակ դեպքում`

- Եթե այն ընկներ նավի վրա, արդյունքը ողբերգական կլիներ,- ասել է տեղացի ոստիկանը:

Փարիզ այցելող զբոսաշրջիկների շրջանում մի ավանդույթ է տարածված. կամրջին ամրացված կողպեքի վրա «ամրագրել» իրենց անունները` տարբեր հուշանվերների տեսքով: 1804 թ. կառուցված և երկու պատերազմների ընթացքում ստացած վնասվածքներից 1980-ին վերականգնված մետաղյա կամուրջը լեզու չուներ, որ ասեր «բավ է» ու... չդիմացավ:

Միջադեպից անմիջապես հետո Փարիզում կոչեր հնչեցին` արգելել բոլոր կախովի կողպեքները, որոնք փչացնում են հուշարձանները նաև եվրոպական այլ քաղաքներում. այդ թվում և Լոնդոնում: Նույնիսկ քաղաքgպետուհի Աննա Հիդալգոն, ով նախկինում դեմ էր վանդալիզմի դեմ միջոցներ ձեռնարկելու կոչերին, միջադեպից հետո փոխել է վերաբերմունքը:

Երկրային աստղերը լա˜վ են հասկանում, որ շոու-բիզնեսում ամենակարևոր իրերից մեկը իրենց արտաքինն է: Ու տներից, ավտոմեքենաներից բացի ապահովագրում են նաև սեփական մարմնամասերը: Բրիտանական Mirror հրատարակչության լրագրողներն էլ ոտքեր, կուրծք, հետույք ապահովագրած հռչակավորների ցուցակն են կազմել: