Մի «թուղթուգրի» պատմություն


Ինչպես երևում է` մեր երկրի էներգետիկային առնչվող խնդիրներին «անտեղյակության» խրոնիկական հիվանդությունը, որով տառապում էր Հայաստանի էներգետի կայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, փոխանցվել է նույն ոլորտի ներկայիս փոխնախարար Արեգ Գալստյանին: Այլ կերպ մտածել, թերևս, հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ մոտ երկու շաբաթ առաջ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե առաջիկայում սպասվո՞ւմ է էլէկտրաէներգիայի թանկացում, փոխնախարարը պատասխանեց, որ պատգամավորուհու ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Իսկ անցյալ շաբաթվա ընթացքում հեռուստաա լիքներից մեկի հաղորդավարը դժվարանում էր հասկանալ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորումը:

- Էներգետիկական համալիրների ֆինանսական կայունության և սպառողներին անխափան և անվնաս էլեկտրաէներգիայի մատակարարման համար պահանջվում է 20 մլրդ դրամ,-մասնավորապես ասվում էր այդ փաստաթղթում:

Ժամանակին էներգետիկայի նախկին նախարարը համառորեն պնդում էր, թե գազի թանկացման մասին խոսակցությունները նույնպես չեն համապատասխանում իրականությանը: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև «հանկարծ» պարզվեց, որ Հայաստանը 300 մլն ԱՄՆ դոլարի գազի պարտք է կուտակել, և ստիպված եղանք ստորագրել գազային «մուրհակը»: Հիմա էլ նույն «չոռը» շարունակում է կպած մնալ Հայաստանի այս նախարարությանը. կարծես «թուղթուգիր» արած արած լինեն. փոխնախարարը տեղյակ չէ էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումից: Սակագինը մեկ կվտի համար 38-ից պետք է դառնա 45 դրամ: Հասարակության մեծ մասի համար այս գնաճը խոստանում է ծանր բեռ դառնալ: Խնդիրն այն է, որ Հայաստանի էլէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականատերը ռուսական «ԻՏԵՌԱ ՌԱՕ» ընկերությունն է, որը խնդիրներ ունի նաև Ռուսաստանում: Անցյալ տարի ընկերությունն աշխատել է վնասով: Այս տարի էլ նրա ֆինանսական կացությունը լավ չէ` Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցների պատճառով: Եվ ըստ երևույթին, օրինաչափ է, որ ռուսաստանյան հիշյալ ընկերությունը հիմա է հայտ ներկայացնում էլէկտրաէ ներգիայի սակագնի թանկացման համար: Ստացվում է, որ մենք` Հայաստանի քաղաքացիներս, պետք է վճարենք մեր ռազմավարական գործընկերոջ դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների համար: Ինչպես ասում են` թամբվողին միշտ էլ թամբող կգտնվի...

Ա. Դ.