Հյուրասիրությունը` յուրօրինակ ծիսակարգ


Որ հայերը հյուրասեր և հյուրընկալ ժողովուրդ են, փաստ է, որի համար վկայել և վկայում են աշխարհի բոլոր ժողովուրդները, և որ հայի սիրտն ու սեղանը միշտ բաց են հյուրի համար, ևþ ընտիր կոնյակն էլ միշտ իր արժանի գնահատականն է ստանում, առանձնապես հավաստման կարիք չունեցող իրողություն է: «Հյուր և հյուրասիրություն» (2009) գրքի հեղինակները` Սերգեյ Ավագյանը և Սոֆյա Մովսիսյանը, հյուրըն կալի և հյուրի` թվացյալ պարզ, սակայն իր ոճավորման մեջ բարդ արվեստը` հյուր ընդունելը և հյուրասիրութ յունը, ներկայացնում են մի առանձին շուքով` որպես յուրօրինակ ծիսակարգ. «Հյուր ընդունելիս` ինչպես կարգն է, հյուրասիրելիս` ինչպես հարկ է»: Գիրքը բաղկացած է տարբեր բաժիններից` («Հյուրասիրություն», «Հրավերք», «Նվեր», «Հագուստ», «Խմիչքներ», «Տոնական հանդեսներ», «Սպասք» և այլն), որոնք կազմվել են համապատասխան գրականության ուսումնասիրության արդյունքում` (Ա. Այվազյան, Նախիջևան (1995), Ա. Այվազյան, Շարուր (1998), Ա. Այվազյան, Սուրմալու (2000), ԽՏչՈվՏՉ Ը., ԽցսՌվՈՐՌÿ (1959), խօոՈ հ., կՐՌպՎ չՏրՑպռ (1980): Մանրամասն տեղեկություն ենք ստանում այն մասին, թե որ ժամին պետք է մատուցվի, ասենք, օրինակ, նախաշաճը, ճաշը կամ ընթրիքը, ինչից հետո է տրվում աղանդերը, երբ պետք է ուտել դժվարամարս կերակուրներ կամ ինչպես պետք է կապել փողկապը: Ուրախալի հանգամանք է, որ կան նվիրյալներ, ովքեր, անկախ տարիքից, սոցիալական պայմաններից և զբաղվածությունից, միևնույն է, ստեղծում են գրքեր, որոնց օգտակարության մասին կարելի է հանգիստ խղճով բարձրաձայնել և լայն շրջաններին խորհուրդ տալ ընթերցելու: Գիրքն ընդգրկում է նաև խորհուրդներ վարվելակերպի, էսթետիկ կանոնների վերաբերյալ, գրված է պարզ, գեղեցիկ հայերենով, յուրաքանչյուր խորագրին ուղեկցում են համապատասխան նկարները: Ընդգրկված է նաև բառարան` օտարամուտ հասկացություններից խուսափելու և դրանք ճիշտ ու մաքուր հայերենով օգտագործման առումով: Գիրքը նախատեսված է հայ ընթերցողի համար, և նպատակը` ցույց տալ ժամանակակից վարվելակարգի ձևերը, արդարացնում է ներսում եղած պաշարը:

Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ