ԲԱՐԵՓՈԽՈ՞ՒՄ, ԱՐԴՅՈՔ


Այս անգամ թատրոնի արդիական խնդիրների շուրջ զրույցը սիրված դերասան, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի ղեկավար Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆԻ հետ է -Պարոն Մանարյան, ի՞նչ եք կարծում. թատրոնն այսօր իբրև արվեստի տեսակ, իրեն սպառել կամ սպառելու վտանգի առջև՞ է, իսկապես: - Թատրոնը, որպես արվեստի տեսակ, երբևէ չի կարող իրեն սպառել, որովհետև դա միայն այն հանդիսանքը չէ, որին մենք ներկա ենք լինում, դա մարդու` բանական արարած լինելու անդրադարձն է և որոշակի վերաբերմունք է դեպի շրջապատը, դեպի հասարակությունը: Սովորաբար ասում են` թատրոնը սինթետիկ արվեստ է: Սինթետիկ այն առումով, որ մարդուն ծանոթ ստեղծագործական բոլոր դրսևորումներն աշխատում են: Թատրոնը մի հրաշք երևույթ է, որին հնարավոր չէ պատվանդանից ցած իջեցնել, երբեմն այդպիսի մտքեր հնչում են, թե կինոն եկավ` թատրոնի դերը սպառված է: Կինոն եկավ, բայց թատրոնի դերը չնվազեց: Հիմա էլ թե` հեռուստատեսությունը թատրոնին խանգարում է: Թատրոնը հուզականության, խոսքի, մտքի դրսևորման ասպարեզ է, որտեղ մարդիկ, և° բեմի վրա, և° դահլիճում նստածները, միասին են հանդիպում ստեղծում: Պատկերացրեք, թատրոնն անվանենք մի ներկայացում, որտեղ հանդիսատես չկա, եթե հանդիսատեսն ինչ-ինչ պատճառներով չի եկել, բայց դերասանները խաղում են` սա թատրոն չէ, թատրոն երևույթը չի կայանում: Թատրոնն ստացվում է, երբ բեմից հնչածն ու մատուցածը հանդիսատես է ունենում: Իհարկե, ներկայացումների որակի խնդիրն այլ հարց է, իսկ այն բեմադրությունները, որոնք հանդիսատեսին դահլիճ են բերում պարզապես զվարճացնելու համար, դա չի կարելի թատրոն համարել: Թատրոնը հանդիսատեսին հարկադրում է մտածել, խորհել և վերանայել սեփական մտքերը, հասարակական կեցվածքը: Եթե ես տեսել եմ մի ներկայացում, որ ո°չ անունն եմ հիշում, ո°չ դերասանին եմ հիշում… գնացել նայել եմ, ծիծաղել եմ և այլն, բայց ոչինչ չեմ հիշում` դա երևի թատրոն չի եղել, հանդիսություն է եղել, մարդիկ սրա իրավունքն էլ ունեն: - Այսօր փաստի առաջ ենք կանգնել, երկու «մայր» թատրոնները չունեն գեղարվեստական ղեկավարներ, Ձեր կարծիքը կհնչեցնե՞ք: - Թատերական արվեստի զարգացման ճանապարհին տեղի են ունենում բարեփոխումներ, որոնք դժվարըն կալելի են թատերական գործիչների և հասարակության կողմից: Ի՞նչ ասել է գեղ. ղեկավար. այս հասկացողութ յունը, եթե լավ բացահայտենք` կտեսնենք, որ դրա վրա հենվելը, դա դարձնել թատերական գործունեության և մտածողության առանցք` անհեթեթություն է: Չնայած կարող է և իրավունք էլ ունի, որ լինի գեղ. ղեկավար: Ընդհանրապես ի՞նչ է նշանակում գեղ. ղեկավար… ո՞վ կարող է ինձ ղեկավարել: Դա պետության խնդիրն է, որ իր գործերն ուզում է կարգավորել և մի հոգու հետ է գործ ունենում, ուզում է քսան հոգու հետ` թող ունենա: Տարիների ընթացքում մենք գեղ. ղեկավարի դերը աղավաղել և դարձրել ենք այնպիսի կատեգորիա, որով պայմանավորվում է թատրոնի գոյությունը: Գիտեք, սա անտեղի և անարդար մոտեցում է: Մենք ունենք մի քանի շնորհալի ռեժիսորներ, ովքեր բնավ էլ պետք չունեն գեղ. ղեկավարի: Գեղ. ղեկավարը, եթե այն մարդն է, ով կարգավորում է թատրոնի ստեղծագործական գործերը և այլն, կարող է լինել, բայց սա էլ պետության խնդիրն է` ուզում է ունենալ, թե՞ չունենալ այդ մարդուն: Տիկին Հասմիկ Պողոսյանը ուզում է թատրոնի հարցերը ճիշտ ձևի մեջ դնել (իրենց պատկերացմամբ ճիշտ ձևի), թող դնեն, սա բոլորովին չի վերաբերում, ասենք, Արմեն Էլբակյանին, որ այնտեղ բեմադրություն է անում, ոչ ոք չի կարող նրան «ուղղություն ցույց տալ»: Եթե խնդիր կա խաղացանկ կարգավորելու, սա ուրիշ հարց է, բայց դարձյալ չի կարելի ասել` թատրոնն առանց գեղ. ղեկավարի ո՞նց կլինի: Գուցե խաղացանկ հստակեցնելու ուրիշ ճանապարհ կա: Գիտեք, վերցրել են վարչական խնդիրներ և փոխադրել են ստեղծագործական դաշտ ու ուզում են ինչ-ինչ հարցեր լուծել: - Շատ տրամաբանական մոտեցում է, սակայն խոսքն ազգային թատրոնի մասին է, ամեն դեպքում ակադեմիա կան թատրոնի բեմը «ազատ» թողնել… Հիմա դա մեկ անձի, նախարարության, թե խորհուրդների միջոցով կլինի, անվիճելի է, որ «ազգային թատրոն» կոչվածը պետք է ունենա հստակ ճշգրտված քաղաքականություն… - Որ ի՞նչ: Իշխանությունների խոսքը թելադրի՞ հասարակությանը: Ղեկավար չլինելու դեպքում էլ պետությունը կասի` քեզ միլիոններ եմ տվել, դահլիճ և այլն, արի տեսնեմ` էդ ի՞նչ ես անում, ինձ հարմա՞ր է, որ բեմադրում ես: Հանգիստ մնացեք, այս հարցում մտավախություն մի ունեցեք: Եթե ուզում եք իրականում իմանալ` ինչը կկործանի տվյալ թատրոնը` ասեմ. նրբորեն քողարկված վերահսկողությունը: - Իսկ ավելի լավ չէ՞` ակադեմիական թատրոնը պետական, ազգային գաղափարախոսություն իրականացնի, քան ավելի նեղ, կազմակերպության կամ ինչ-որ անձանց գաղափարները տարածի: - Ազգային գաղափարախոսությունը շատ ավելի նեղ հասկացողություն է, քան այն, ինչով պետք է զբաղվի թատրոնը: Թատրոնը պետք է իրականացնի մարդկային գաղափարախոսություն. նախ մարդ, հետո ազգություն: Չմոռանա°նք, Աստված նախ ստեղծել է մարդուն, հետո են առաջացել ազգությունները: Իսկ շատ ավելի լավ կլիներ` հայ թատրոնը համամարդկային ասելիքը մատուցեր ազգային ձևի մեջ: Մի բան էլ. թատրոնն այսօրվա խնդիրները բարձրացնո՞ւմ է բեմ, բեմ են բարձրացնում ամերիկյան հեղինակների, ֆրանսիական իրականությունը ու չգիտեմ ինչ խնդիրներ: Մեր հասարակությունը ծանր ճանապարհ է անցնում (թե ես ինչ հակումներ ունեմ և ում եմ համակրում, դա ուրիշ խնդիր է), նույնիսկ արյունոտ ճանապարհ ենք անցնում: Այս իրողությունն արտահայտվո՞ւմ է բեմի վրա, ո°չ: Ա°յ, այստեղ է թատրոնը կորուստ կրում, այն իջնում է իր դերից և դառնում է զվարճավայր: Իրականում կա մի շատ կարևոր չափորոշիչ. պետությունը նաև նրա համար է, որպեսզի տվյալ ժողովրդի հոգևոր հարստությանը տեր կանգնի: Այսօր մեր պետությունն արդարացի թե անարդարացի պատճառներից ելնելով` դա չի անում, ցավոք: Իսկ մենք բավարարվում ենք ասելով` փող տվեք, բեմադրություն անենք: Հասարակ մի բան. Մշակույթի նախարարությունն ընդամենը գեղ. ղեկավարի հաստիքն այսօրվա վիճակում կրճատել է, նույնիսկ համարձակորեն չի էլ հայտարարել, որ ընդհանրապես հանում է այդ պաշտոնը: Ի¯նչ մեծ աղմուկ ենք սարքել, ի՞նչ է եղել, ներկայացումներ այլևս չկա՞ն, բեմադրություններ այլևս չեն լինո՞ւմ թատրոնում… Սա աննշան հարց է: Օրինակ, երեխաները գալիս են այստեղ ներկայացում նայելու («Ագուլիս» տիկնիկային թատրոնի մասին է խոսքը-խմբ.), նրանց պե՞տք է, թե ես ինչ հարաբերությունների մեջ եմ պետության հետ: Նրանք ներկայացում են նայում: Պետությունը պետք է տեր կանգնի ինձ, պետությունը պետք է գա ինձ խնդրի (համեստության ժեստեր է կատարում-Ա. Հ.), շատ վիճելի է, կռվազան բաներ եմ ասում, որ մեծ մարդ ես, քո ծնողներն էլ են եղել, դու էլ դերասան ես, արի էս դժվարությունը հանձն առ էս թատրոնում, որպեսզի երեխաները գան և ներկայացում դիտեն: Էսպես է անո՞ւմ, ո°չ: Սա է խնդիրը: Թատրոնի գոյությամբ պետությունը ոչ միայն պատասխանատվություն պիտի ունենա` պետք է շահագրգռված լինի, ոչ թե թատրոնի մարդիկ ընկնեն աջ ու ձախ, որ թատրոն պահեն: Ի դեպ. մենք դերասաններին դարձրել ենք մուրացկաններ, դերասանը պետք է շուքով դուրս գա փողոց: - Այնուամենայնիվ, գեղ. ղեկավար կամ Հենրիկ Հովհաննիսյանն առաջարկել է գլխավոր ռեժիսոր ֆորմատը, անդրադառնանք խնդրին… - Թատրոնի գլխավոր ռեժիսոր… մենք հաճախ ասում ենք` ո՞վ պետք է լինի, ինչպե՞ս պետք է լինի և այլն£ Եթե նա զուտ ստեղծագործական, կազմակերպչական հարցեր է լուծելու, իհարկե պետք է լինի, բայց եթե պետք է «խմբագրի» ստեղծագործողին, սա արդեն անընդունելի է£ Մենք գեղ. ղեկավար կամ գլխավոր ռեժիսոր հասկանում ենք այն կտրվածքով, որ «գրաքննության» ենթարկի բեմ հանվող գործը£ Ո՞վ կարող է կասկածել Վահե Շահվերդյանի ստեղծագործական ճաշակին, կամ ասի` ստեղծագործական մոտեցումներն էն չեն, ընդհակառակը` շատ բարեկիրթ են£ Բայց քանի¯ տարի կարելի է ճաշակի նույն «ճաշացուցակը» հրամցնել հանդիսատե սին, քանի սերունդ կարող է կշտանալ այդ ճաշակով£ Ընդհանրապես չի կարելի, քանի որ ես ուզում եմ այսօր գնալ¬տեսնել Պողոս Պողոսյանի ներկայացումը մի բան, իսկ վաղը Պետրոս Պետրոսյանինը` մի ուրիշ բան£ Եվ ցանկալի է երկու դեպքում էլ ներկայացումներն արծարծեն հասարակության խնդիրները` արվեստի տեսակետից իմ ակնկալիքներին հագուրդ տալով£ Եթե այս կտրվածքով նայենք` անարդար չէ, որ Վ. Շահվերդյանն այլևս գեղ. ղեկավար չի£ Էսպես հեշտ արտահայտվեցի, բայց արհամարհանքով չխոսենք, սրա մասին չէ խոսքը, սակայն նույն լուծումներով, նույն գեղագիտական մոտեցումներով տասնհինգ տարի ներկայացում ցույց տալ հանդիսատեսին` ճիշտ չէ£ Ի վերջո, գեղ. ղեկավարը կամ գլխ. ռեժիսորը պետությանն է պետք իբրև ստեղծագործա կան աշխատանքները կոորդինացնող, ուզեց` կունենա, չուզեց` չի ունենա£ - Պարոն Մանարյան, ավարտելով զրույցը, վերջում մեզ հետ կկիսվե՞ք. ինչպես է ձեր թատրոնը բավարարում ամենապահանջկոտ հանդիսատեսին` երեխաներին, ովքեր ավելի լուրջ են թատրոն գալիս, քան մենք£ - Այո°, ճիշտ եք£ Երեխաները շատ պահանջկոտ են և ամենակարևորը` նրանք ապրում են այդ ամենը£ Հաճախ ընդհատում են այս կամ այն կերպարին և այլն£ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես թատերական ընթացքից դուրս ընկնել չէի կարող, այո°, ինձ տալիս են թոշակ և ասել են` շնորհակալ ենք, գնա ծերությունդ ապրի, պարզապես ես առանց թատրոնի չեմ կարող ապրել£ Դրա համար է ստեղծվել մեր թատրոնը և բարեբախտաբար շատ բան է արել£ Չնայած հոգնել եմ արդեն, բայց էն անեկդոտի նման է, երբ հայր ու տղա գնում են արջի որսի£ Տղան ձայն է տալիս` հայրի°կ, հայրի°կ, բռնել եմ£ Հայրն ասում է` դե բեր, տղան պատասխանում է` չեմ կարող, հայրն ասում է` չես կարող, թող- արի£ Տղան ասում է` թողել եմ` ինքն ինձ չի թողնում£ Ես հիմա այդ վիճակում եմ, պարտավոր ված եմ երեխաների հետ ստեղծագործական հանդիպում կայացնելու£ Երեխաները գալիս են Երվանդ պապիկի թատրոնը, ներկայացում են նայում, վիճում են տիկնիկների հետ և բարու հաղթանակի մեջ համոզված` տուն են գնում£ Վերջում ավելացնեմ, որ կուզանայի մեր իշխանությունները գիտակցեն, որ ոչ թե ընդառաջում են թատրոննե րին, այլ թատրոնն աշխարհին ներկայանալու լավագույն այցետոմսն է£ Իսկ ինչքան գեղեցիկ, ճաշակով ու բարձր լինի այդ այցետոմսը, այնքան լավ կզգան այն ներկայացնող իշխանությունները£

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ