ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ Բրիչով խաչքար կերտենք և այն պաշտպանենք սրով


Ավագ լեյտենանտ Արթուր Մուրադյանի հետ զրույցը նման էր մենախոսության« որի ավարտը մի նոր սկիզբ էր©© Այդ զրույցն անվախճան է« որովհետև նյութը« թեման գալիս է մարդու արյան« մարդու ծննդի հետ և ողջ կյանքում դառնում նրա ուղեկիցը£ Անտեսանելի մի ուղեկցի նման տանում է քեզ քո մանկության վայրերը« որտեղ ժայռերն իրենց վերսլացքով մրցում են վայրի եղնիկների հետ« որտեղ ամեն մի ոտնահետք« ճանապարհ ու արահետ տանում է մի սրբատեղի©©© Այսպես է ներկայացնում Արթուր Մուրադյանը իր ծննդավայրը և ցավով ավելացնում« որ նա կարող է լինել աշխարհում ամեն տեղ և սակայն իր ծննդավայրի դռները փակ են իր դեմ£ - Ծնվել եմ 1974թ© Նախիջևանի Օրդուբադի շրջանի Բիստ գյուղում£ 1988թ© նոյեմբերին Կապուտջուղ լեռան լանջերով անցանք Քաջարան£ Ես ութերորդ դասարանում էի£ Հիշում եմ« թե ինչ վայրագությունների էին դիմում թուրքերը£ Առանց այդ էլ թուրքերի հայահալած քաղաքականությունը ամայացրել էր Գողթն գավառի բազմաթիվ բնակավայրեր£ Մեր գյուղում 1980 թվականին կար հիսուն տնտեսություն« իսկ հարևան Մեսրոպավան գյուղում« որը Բիստից 2 կմ էր հեռու« մնացել էր մի քանի տնտեսություն£ Այդ տարի Բիստի և Մեսրոպավան գյուղերի առաջին դասարանցիների թիվը հինգն էր« նրանցից մեկն էլ ես էի£ Հիշում եմ« որովհետև այդ տարի մեր գյուղ եկավ գրող Սերո Խանզադյանը և հետագայում այդ մասին գրեց իր «Հայրենապատում» գրքում£ Հիշում եմ` պարզ« արևային օր էր£ Ճերմակին էին տալիս Կապուտջուղ լեռան արդեն ձյունած գագաթները£ Մեծ գրողը հարցուփորձ էր անում մեր ընտանիքներից« մեր ծնողներից« հետո հարցրեց« թե տեղյա՞կ ենք արդյոք գյուղի անցյալին« գիտե՞նք« թե ինչ պատմական հուշարձաններ կան գյուղի տարածքում£ Հարցնում էր ու ինքն էլ պատասխանում£ Այդ օրը հայոց պատմության մի բաց դասաժամ էր« որն ասես վարում էր հայոց պատմիչներից մեկը£ Պատմում էր« թե ինչպես են Մեսրոպ Մաշտոցն ու իր աշակերտ Կորյունը շրջել Գողթն գավառում« բացել դպրոցներ« գիր« կրթություն սովորեցրել հայոց մանուկներին£ -Այս դպրոցում« որտեղ Դուք եք հիմա սովորում« գուցե այն օրերին եղել է նաև մեծն Մաշտոցի ու Կորյունի դասասենյակը«- ասաց մեծ գրողն ու ավելացրեց«- ափսոս« որ գնալով պակասում է Գողթնի բնակչության« աշակերտների թիվը£ Այսպես որ գնա« ո՞վ է պաշտպանելու մեր խաչքարերը« մեր սրբատաշ եկեղեցիները©©© հետո մեծ գրողը գյուղի դպրոցում պատմական մի գեղեցիկ ակնարկ կատարեց Գողթն գավառով և հիմնականում պատմեց մեր գյուղի պատմությունը« որը անջնջելի մնաց իմ ¥և ոչ միայն իմ¤ հիշողության մեջ, և ամեն անգամ հիշելուց բազմաթիվ ինչուներ են ծնվում« որոնց պատասխանները ես գտա` անցնելով ծառայության հայոց բանակում£ Ուզում եմ վերհիշել մեծ գրողի պատմության այդ օրվա դասը« որ այն փոխանցվի սերնդեսերունդ£ - Բիստ գյուղը գտնվում է Վասպուրական նահանգի Գողթն գավառում` այժմյան Նախիջևանի գավառի Օրդուբադի շրջանում£ Բիստում պահպանվել են 16-17-րդ դարերի միաթռիչք կամուրջներ` գյուղի հարավային մասով հոսող Մեսրոպավան և հյուսիսային կողմով հոսող Գիլան գետերի վրա£ Գյուղի թիկունքում է գտնվում Կապուտջուղ լեռը£ Պատմական աղբյուրներում գյուղը հիշատակվում է 13-րդ դարից£ Գյուղի շրջակայքում պահպանվել են բերդ-ամրոցների« եկեղեցիների« մատուռների« ջրաղացների և կամուրջների մնացորդներ£ Ըստ 14-17-րդ դարերի գրավոր աղբյուրների` Բիստը հայտնի է եղել Սուրբ Սարգիս եկեղեցով« Սուրբ Նշան կամ Կոպատափ անապատով« Սուրբ Աստվածածին վանքով£ Սուրբ Աստվածածին վանքից ավերվել են պարիսպը« դպրատունը և տնտեսական այլ շինություններ£ Սուրբ Նշան կամ Կոպատափ եկեղեցին« որը գտնվում է Բիստից մեկ կմ հեռավորության վրա« ըստ ավանդության« հիմնադրվել է 5-րդ դարում£ Այն 13-17-րդ դդ© Գողթնի նշանավոր հոգևոր ու մշակութային կենտրոններից է եղել£ Բիստը եղել է հայ գրչության հայտնի օջախներից« այնտեղ գրվել« ծաղկվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ« որոնք այսօր պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում£ Բիստի գրչատներում գրիչներից հայտնի են Հակոբ Բիստեցին« Թոմաս Արճիշեցին« Մկրտիչ Ծաղկողը և այլք£ Երվանդ Լալայանը« մեր օրերում` Արգամ Այվազյանը, արդեն մոռացության գրկից պատմությանը հանձնեցին նվիրական պատմություններ ու սրբացած անուններ« որոնք մենք էլ մեր հերթին պետք է փոխանցենք մեր սերունդներին« երեխաներին« թոռներին« ծոռներին£ Որ իմանանք պատմությունը« որպեսզի ավելի ամուր կառչենք մեր հող ու ջրին« մեր ծննդավայրին« որպեսզի երբ գա ժամերի ժամը« իսկ դա« հավատացած եմ« լինելու է« մեզնից ոչ մեկը չմոռանա իր ծննդավայր վերադարձի ճանապարհը£ Բոլորս« համակ ուշադրություն դարձած« լսում էինք մեծ գրողին£ Եկել էին նաև հարևան Մեսրոպավան գյուղից« և ասես կրկնվում էր պատմությունը£ ©©© Անցել են տարիներ£ Գյուղից դուրս գալով` հաստատվեցինք Մասիսում£ Հայրս գյուղի հյուսնն էր« մայրս` մշակույթի պալատի վարիչը£ Մեզ հետ բերել ենք պատմական մասունքներ« հայրիկիս ձեռքով պատրաստված փայտե իրեր« մեր հին վարպետների պատրաստած սկուտեղներ« կավե ամաններ« զարդեր£ Մայրս վերցրել է գյուղի մշակույթի պալատի կնիքը« որի վրա գրված է` Բիստքենդ£ Միջնակարգն ավարտելուց հետո ես ստացա իրավաբանական կրթություն« հետո երբ որպես զինվոր անցա ժամկետային ծառայության հայոց նորաստեղծ բանակում« զգացի« որ գտել եմ իմ բազմաթիվ ինչուների պատասխանները և ժամկետային ծառայութ յունից հետո մնացի ու շարունակեցի ծառայությունս£ Բացատրեմ« թե ինչպես£ Մեծ գրողի հեռավոր պատմության դասը միշտ կրկնվում էր իմ մտքում, նրա թված հուշարձաններից դեռ այն օրերին շատերը չկային« իսկ հիմա« առավել ևս« գիտեմ« որ ոչինչ չի մնացել« ամեն ինչ հավասարեցրել են հողին« ինչպես օրը ցերեկով աշխարհի աչքի առաջ ոչնչացրին Ջուղայի խաչքար սրբությունները£ Իսկ այդպես չպետք է լիներ« չէր լինի« եթե©©© Մենք միշտ ստեղծել ենք հուշարձաններ« խաչքարեր « մշակույթի կոթողներ և թողել աշխարհի խղճի հույսին£ Այսօր ես զգացի« որ հայոց բանակի զորությամբ միայն մենք կարող ենք պահել մեր դեմքը« մեր խիղճը« մեր հանճարի զորությունը£ Մենք բրիչով պետք է խաչքար կերտենք և այն պահպանենք ու պաշտպանենք սրի զորությամբ£ Այսպես պետք է լինի այժմ« այսպես պետք է լինի միշտ և հավատացած եմ« որ այսուհետ այդպես էլ կլինի« որովհետև այդ է վկայում հայոց բանակի զորությունը£ Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Լուսանկարը` Հովհաննես ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ