Սերը փողից թանկ է


Իսպանիայի ամենահարուստ կինը համարվող դքսուհի Ալբան պատրաստ է իր բոլոր փողերը հարազատներին բաժանել: Փոխարենը նա կամենում է, որպեսզի նրանք հավանություն տան Ալֆոնս Դիեսի հետ իր ամուսնությանը: Ալֆոնսը սովորական շարքային է, որ ծառայում է սոցապահովության բաժանմունքում: 85 տարեկան դքսուհու ընտրյալը 24 տարով երիտասարդ է իրենից: Ամուսնատենչ տիկինը 10¬ից ավելի հին ապարանքներ ունի և արվեստի հսկայական հավաքածու: Նա նաև արքայադուստր Դիանայի և Ուինսթոն Չերչիլի հեռավոր ազգականուհին է: Հերցոգուհի Ալբան գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաշատ տիտղոսներ ունեցող. 7¬ը` դքսական, 22 կոմսական և 24 մարքիզի տիտղոս: Նրա լրիվ անունն է` Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորիա Էուհենիա Ֆրանցիսկա Ֆիտց¬Ջեյմս Ստյուարտ¬ի¬Սիլվա: Նա ձիով կարող է մուտք գործել Սևիլիայի մայր տաճար և իրավունք ունի չխոնարհվել Հռոմի Պապի առջև: Բայց ահա նա իրավունք չունի ինքնուրույն ընտրել իր սերը. մանավանդ` երբ ընտրյալն ազնվազարմ արյունից չէ: Եվ, որպեսզի այս ամուսնությունը կայանա` դա պետք է իր առաջին ամուսնությունից ծնված 6 երեխաների հավանությանն արժանանա: Ալբան ու Ալֆոնսը ցանկացել են ամուսնանալ դեռևս 3 տարի առաջ: Սակայն այնժամ այդ քայլը կտրուկ մերժվել էր կոմսուհու ընտանիքում: Նույնիսկ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը զանգահարել էր նրան և հորդորել չամուսնանալ: