ԽԵՂՃՈՒԿՐԱԿ ՀՈՎԻԿԸ ՄԱՐԳԱՐՅԱՆ


- Ես աշխատավարձով ապրող մարդ եմ, ես ոչ մի բիզնես չունեմ,- հաճախ է հայտարարում ՕԵԿ խորհրդարանական խմբակցության անդամ և Արթուր Բաղդասարյանի մերձավորագույն զինակից Մարգարյան Հովիկը, ով առիթը բաց չի թողնում նշելու իր բանվորագյուղացիական ծագումը: Բայց արի ու տես, որ այս «արդարապաշտ» պատգամավորը, ինչպես իր մի շարք գործընկերներ, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, զբաղվում է նաև բիզնեսով` իր սեփականությունը համարվող «Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկա» Բաց բաժնետիրական ընկերության միջոցով: Բայց, իհարկե, սա Մարգարյան Հովիկի միակ բիզնեսը չէ, քանի որ նա ունի նաև ջրաղացներ, ուրիշների անուններով գրանցված գյուղատնտեսական հողեր: Հետաքրքիր է` առաջիկա ընտրություններում առաջադրվելիս` իր հայտարարագրում պիտի գրի՞ սեփական բիզնեսի մասին ՕԵԿ-ական պատգամավորը, թե՞ շարունակելու է պնդել, թե ինքն ապրում է աշխատավարձով և հազիվ է ծայրը ծայրին հասցնում..