ՈԳԵԼԻՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Ժամանակից «Օրինաց Երկրից» հեռացած Սամվել Բալասանյանը հնարավորն է փորձում անել` իր անունը ՕԵԿ¬ականների հիշողություններում թարմ պահելու համար: Այս քաղուժի գրասենյակի դեմ¬դիմաց գտնվող հսկայական գովազդային պաստառին վերջերս Ս. Բալասանյանի մեծադիր նկարն էր հայտնվել, որտեղ նա ինչ¬որ ամսագիր էր գովազդում: Հիմա էլ «Գյումրի գարեջուր» ընկերության տերն իր նկարը գարեջրի գովազդով է փոխարինել: Ինչպես հայտնի է, ՕԵԿ կենտրոնական գրասենյակը ցուցանակ չունի, և այս կուսակցության մասին կարելի է տեղեկանալ «Հայասի» խմիչքների պաստառից: Ավելին` Ս. Բալասանյանին ու գրասենյակի շրջակայքում նրա ծավալած գովազդային արշավին հակադրվելու համար ՕԵԿ¬ն իր շենքի նկուղային մասում օրերս խմիչքների խանութ էլ է բացել: Հարկ է ենթադրել, որ ոգելիցի գովազդի շուրջ մրցակցությունն առաջիկայում սրվելու է նախկին ընկեր¬կուսակիցների միջև: