ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ԱՌԱՆՑ ԹՂԹԵ ՇԵՐԵՓԻ


 

Անկախության հռչակումից հետո Հայաստանն իր առաջնահերթ խնդիրներից մեկը համարեց անդամակցությունը Եվրախորհրդին և ԵԱՀԿ-ին: Եվրոպական ընտանիքը հույս էր ներշնչում, թե իր սահմանների ներսում գործում է հավասարության սկզբունքը, որ շահերը միասնական են: Սակայն անցած տարիների փորձը ցույց տվեց, որ նույն այս ընտանիքը հաճախ առաջնորդվում է անհասկանալի «չափորոշիչներով»: Շատ հաճախ նա անտարբեր է իր անդամների խնդիրների հանդեպ` անցնելով կշեռքի ծանր կողմը, պաշտպանության տակ առնելով անբարոյականությունը, որովհետև դրա կրողը հարուստ է, որովհետև դրա սերմանողը կարողանում է կաշառել ու շաղակրատել…

Հավատալով եվրոպական արժեքներին և եվրոպական արդարամտությանը` Հայաստանը հաճախ է դիմել տարբեր կառույցների, սակայն ամեն անգամ լղոզված ու անտրամաբանական պատասխաններ է ստացել: Դրանցից մեկն էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտահայտած միտքն էր, թե կատարված ապօրինության մեջ Հունգարիան մեղավոր չէ... Ռասմուսենը հավանաբար հայերիս դրել էր հետամնաց ֆեոդալական միապետության մնացուկների տեղ` անամոթաբար պաշտպանելով Հունգարիային, որը հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պահանջով պիտի դուրս բերվեր այդ կառույցի կազմից, որովհետև արհամարհել էր բարոյական և իրավական շատ սկզբունքներ, աճուրդի էր հանել արդարադատութ յունը... ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երևի Հայաստանի հանդեպ դրսևորված բազմաթիվ անարդարությունները նկատի ուներ, երբ ԵԱՀԿ անդամ պետությունների դիվանագետնե րի հետ կայացած հանդիպման ժամանակ, առաջին անգամ մեր անկախ պետականության պատմության մեջ, հանդես եկավ պահանջատիրոջ դիրքերից` յուրօրինակ ապտակ հասցնելով եվրոպական անբարո գործելաձևերին:

Այս առումով չափազանց դիպուկ էր Նախագահի խոսքի ավարտը.

- Վերջերս Հայաստանում մի սարկազմ ունեցավ մեծ շրջանառություն: Եվ նրա իմաստը կայանում է հետևյալում, որ միջազգային x կազմակերպությունը այս իրադարձություննե րից հետո կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` իրար չկացնահարել քնած ժամանակ: Սա տրամադրությունը բարձրացնելու կատակ չէ, սա մեր ժողովրդի վերաբերմունքն է միջազգային այն կառույցներին, որոնք փորձում են հավասարության նշան դնել զոհի և հանցագործի միջև, մեղավորի և անմեղի միջև:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ