Տհաճների շարքում ռուս տղամարդիկ երրորդն են


Ծանութությունների BeΖutifucPeoΘle («Գեղեցիկ մարդկանց ակումբ») կայքը կազմել է աշխարհի տարբեր երկրների ամենահամակրելի և ամենաանդուր ներկայացու ցիչների վարկանիշային ցանկը: Ի դեպ, այդ ակումբի անդամ դառնալ կարելի է միայն` հակառակ սեռի ներկայացուցչի երաշխավորությամբ: Նայելով անդամ դառնալ ցանկացողի լուսանկարին և ընթերցելով նրա հակիրճ կենսագրությունը` ակումբի անդամները պետք է «կողմ» կամ «դեմ» քվեարկեն (տեղեկացրել է KP-ն):

Դատելով այս առանձնահատկությունից և այդ ակումբում ռուս տղամարդկանց սակավությունը հաշվի առնելով էլ հիմնավորվել է վարկանիշային այն ցանկը, որտեղ անհրապույրների 3-րդ հորիզոնականում են հայտնվել նրանք: Նշենք, որ ակումբում ռուս տղամարդիկ կազմում են ընդամենը 9 %:

Պարզվում է, որ ռուսներից ավելի անհաճո են բրիտանացիներն ու լեհերը (1-ին և 2-րդ տեղեր):

Իսկ ահա ամենագեղեցիկն ու ամենահաճելին են ճանաչվել շվեդ, բրազիլացի և դանիացի տղամարդիկ (համապատասխանաբար` 62, 41 և 40 %):

Նույն ակումբի չափորոշիչներով ամենահրապուրիչ կանայք են համարվել Հյուսիսային Եվրոպայի ներկայացուցիչները` նորվեգուհիները (70 %), շվեդուհիները (62 %) և իսլանդուհիները (64 %):