Նախարարներ` երջանկության և կրոնական հանդուրժողականության


Նախարարական 2 պաշտոն կստեղծվի Արաբական Միացյալ Էմիրաթներում. թվիթերյան իր էջում տեղեկացրել էր երկրի վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամեդ Ալ Մակտումը:

Պաշտոնյան մանրամասնել է, որ երջանկության նախարարի հիմնական խնդիրը լինելու է «պետության բոլոր ծրագրերի, նրա քաղաքականության շուրջ համախումբը, որպեսզի հասարակությունն ավելի երջանիկ լինի»: Իսկ կրոնական հանդուրժողականության նախարարը քաղաքացիների շրջանում պետք է հանդուրժողականությունը պատվաստի` «որպես էմիրաթյան հանրության գլխավոր արժեք»:

Առժամանակ առաջ Մուհամեդ Ալ Մակտումն էմիրաթներին ծանուցել էր կառավարության կառույցների վերակազմավորման մասին, ինչն արդեն արժանացել է պետության նախագահի հավանությանը (տեղեկացրել է ՌԻԱ Նովոստի-ն):

Ա´յ, եթե երջանկության նախարարը կամ նախարարությունը հաջողեն նաև երջանկություն բաշխել ամեն քաղաքացու...