Բրիտանացիները խոստովանել են, որ...


Ինչպես տեղեկացրել է Կոնեկտիկուտ նահանգի դաշնային դատախազությունը, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, 39-ամյա Բաբար Ահմադն ու 34-ամյա Սաիդ Թալղա Ահսանը տարիներ առաջ ձերբակալվել էին Անգլիայում և տևական դատաքննությունից հետո հանձնվել Միացյալ Նահանգներին: Եվ ահա երկու օր առաջ նրանք խոստովանել են, որ ահաբեկչություն կատարելու հանցավոր համաձայնություններ են ունեցել. այդ թվում նաև չեչեն գրոհայինների և աֆղան թալիբների հետ:

Խոստովանությունից հետո Ահմադին սպառնում է 30, իսկ Ահսանին` 15 տարվա ազատազրկում:

Ամերիկյան դատարանները, սակայն, այնքա˜ն անշտապ են վճիռ կայացնում: Այնպես որ, իրենց հանցավոր ճանաչածների դատավճիռը կկայացվի մոտ 3 ամիս հետո` 2014-ի մարտին: Եթե հաշվի առնենք, որ Ահմադի դեմ քրգործը հարուցվել է դեռևս 2004 թ., իսկ Ահսանի դեմ` 2006-ին, դատական ատյանների անշտապությունն ավելի ակնհայտ կլինի: Սակայն կարևորն այն է, որ այդ նույն ժամանակներից նրանք ձերբակալվել են և միայն անցյալ տարի արտահանձնվել ԱՄՆ-ին:

Այս գործը սակայն, այլ առումով է հետաքրքրական: Ահմադն ու Ահսանը մի քանի վեբկայքեր են ունեցել` AzzΖΗ PublicΖtion ընդհանուր անվամբ, որոնք ջիհադ են քարոզել և ահաբեկչական խմբավորումների համար նվիրատվություններ հավաքել: Ավելին, երկուսն էլ եղել են ահաբեկիչներ պատրաստող ճամբարում: Ավելին, Ահսանը խոստովանել է, որ Ահմադի օգնությամբ է ինքը մեկնել այնտեղ, մասնակցել է մարտերի և ուսուցում անցել Ալ-Քաիդայի ճամբարում (տեղեկացրել է Բի-բի-սին): Ասել է թե` մարտնչել են Միացյալ Նահանգների դեմ: