Մարիխուանան` նաև ատամնաթափության վտանգ


Գիտնականների միջազգային խումբը ուսումնասիրել է ատամների առողջության խնդիրները` Նոր Զելանդիայում 1972-73 թթ. ծնված 1000 մարդկանց շրջանում: Հետազոտողներն հայտնաբերել են, 32 տարեկանների 1/3-րդը տառապում է լնդաբորբով` մարիխուանա ծխելու արդյունքում: Ատամների քայքայումից հետո լնդերի բորբոքումն ամենատարածված հիվանդությունն է, որն հանգեցնում է ատամնաթափության: Գիտնականները նկատել են, որ մարիխուանայի երկրպագուները երեք անգամ ավելի շատ են տառապում լնդաբորբով, քան սովորական ծխախոտ օգտագործողները: Ավելի վաղ կատարված հետազոտություններից պարզվել է, որ մարիխուանայի 1 սիգարետը համարժեք է սովորական 20 գլանակին: Եվ, բնականաբար, թոքերի քաղցկեղի հավանականությունը ծխախոտի համեմատ մի քանի անգամ բարձր է մարիխուանայի դեպքում: