Կաստրոն դատափետել է Բուշին` Նրան անվանելով ամերիկյան «կայսրության» լավագույն քննադատը


Կուբայի առաջնորդը խստագույն դատապարտել է ԱՄՆ¬ի կոնգրեսում Բուշի ամենամյա ուղերեձը£ «Էթիկայի հակադրությունը» վերնագրված իր զեկուցումը Կաստրոն նվիրել է անցյալ երկուշաբթի Նահանգների կոնգրեսում երկրի նախագահի հնչեցրած ուղերձի քննադատությանը£ Ֆիդել Կաստրոն նշել է, որ Բուշի այդ ճառը վատթարագույնն է հենց իր` Բուշի «ամբողջ ամբոխավարության, կեղծիքի և էթիկայի պակասի» ընթացքում, ¬ Բուշն ավելի շատ խոսում է իր արտահայտություններով, քան իր խորհրդականների գրած բառերով£ Գրելու, կարդալու և մտածելու ունակություն ունեցող ազգաբնակչությունը չի կարող կայսրության ավելի նրբաճաշաւկ քննադատություն առաջարկել, քան ինքը` Բուշն է,¬ հայտարարել է Կուբայի ղեկավարը£ Վերջինիս կարծիքով, Աֆղանստանում ամերիկյան հրամանատարության վարած պատերազմը նույնն է, ինչ ցանկանում էր անել ԽՍՄՀ¬ը` իր զինված ուժերով գրավել երկիրը£ Այդ գաղափարը անվերապահ պարտություն կրեց, երբ անսպասելիորեն բախվեց սովորույթների, կրոնի և մշակույթի տարբերությունների հետ£ Ավելին, Կաստրոն վստահ է, որ 2001 թ. սեպտեմբերի 11¬ի ահաբեկչությունը Ամերիկայի նախագահն առիթ դարձրեց` Իրաք ներխուժելու, որպեսզի գրավի նավթարդյունաբերության օբյեկտները£ ¬ Եվ դա հարյուր հազարավոր կյանքեր և միլիոնավոր բռնագաղթածներ արժեցավ,¬ վրդովվել է Կաստրոն` ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն£