«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը


«Ժառանգություն» կուսակցությունը` l Հայ ժողովրդի իրական ընտրության ճշմարտացի հաստատագրումը որպես առաջին անհրաժեշտություն ընդունելու եւ լեգիտիմ նախագահով միջազգային հանրության առջեւ ժողովրդավարության դիրքերից հանդես գալու տեսանկյունից առանցքային համարելով փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները, l հաշվի առնելով «Ժառանգություն» կուսակցության անդամների, համակիրների, 2007թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցությանը վստահության քվե տված ընտրողների եւ բազմաթիվ քաղաքացիների հիմնավոր կարծիքներն առ այն, որ նախագահական ընտրությունները կավարտվեն նոր իշխանության ձեւավորմամբ, l սթափ գնահատելով իշխանությունների քաղաքական, տնտեսական, իրավական եւ սոցիալական ուղղվածության գործողությունների իրական պատկերը, l կարեւորելով երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելուն ուղղված ցանկացած հնարավորության օգտագործման անհրաժեշտությունը, ՈՐՈՇԵՑ 1. Հայաստանի Հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին հորդորել. l փետրվարի 19-ին անպայման գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել, տեղի չտալ որեւէ ճնշման եւ չվաճառել սեփական ձայնը` քաջ գիտակցելով, որ համապետական ընտրությունները հենց պետականաշինության բաղկացուցիչ մասն են, եւ անբարո է դրանք առուծախի առարկա դարձնելը, l առաջնորդվել երկրի տիրոջ` քաղաքացու վճռորոշ քվեի կեղծումներ եւ հնարավոր այլ ընտրախախտումներ թույլ չտալու, արդար ընտրությունների անցկացումն ապահովելու քաղաքական ու քաղաքացիական հրամայականով, l քվեարկության ավարտից հետո օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով վերահսկել արդյունքների արդարացի արձանագրումը եւ հրապարակումը` մինչեւ վերջ իրականացնելով օրինական իշխանություն հաստատելու ձեր մենաշնորհը: l «Ժառանգություն» կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին, 2007թ. խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» բազմահազար ընտրողներին եւ իր շիտակ ձայնը լսելու պատրաստ բոլոր քաղաքացիներին ուղղել հետեւյալ կողմնորոշիչ կոչը. l պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: 11 փետրվարի 2008թ. Երեւան