ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏՈՒՄ Է


«Անհայտ անձինք»` նույն ձեռագրով և նույն թեկնածուի դեմ n Անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, Մարտունի քաղաքի բնակելի շենքերի պատերին փակցրել է սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող թռուցիկներ` ուղղված ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ Մարտունի քաղաքի մի շարք պաշտոնատար անձանց: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: n Անհայտ անձը, հրկիզման եղանակով, դիտավորությամբ վնասել է Երևանի Ազատության պողոտայի 12 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մուտքի դուռը` պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս: Փաստի առթիվ նույն օրը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են քրեագիտական և ապրանքագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ: Հանձնարարվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնին` ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու եւ ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ: n Անհայտ անձը, պատուհանի ապակին կոտրելու միջոցով, դյուրավառ հեղուկով լցված ապակյա տարա է նետել Երեւանի Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի 31 հասցեում գտնվող` ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Բռնկված կրակից այրվել է ակումբային աթոռը եւ ստվարաթղթե արկղը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում 10.02.08թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են հրդեհատեխնիկական, դատաքիմիական, դատաապրանքագիտական փորձաքն նություններ: Նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: