Ամենաունևորը


13 տարի անընդմեջ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում վերին հորիզոնականը պահպանած Բիլ Գեյթսը առաջին պատվանդանը զիջել է ամերիկացի ներդրող Ուորրեն Բաֆֆետին, ում ունեցվածքը 62 միլիարդ դոլար է: Forbes ամսագրի այս տարվա վարկացանցում Գեյթսը երրորդն է` 58 միլիարդ իր կարողությամբ` 60 միլիարդ ունեցվածքի տեր մեքսիկացի Կառլոս Սլիմից հետո: Գեյթսի վիճակն, իհարկե, նախանձելի չէ: Microsoft-ի բաժնետոմսերը տապալվեցին այն պատճառով, որ Ընկերությունը չկարողացավ հիմնավորվել Ինտերնետի շուկայում: Հնարավոր է` վիճակը փոխվի Yahoo-ն ձեռք բերելու շնորհիվ, սակայն հազիվ թե Բաֆֆետը նորից առիթ ունենա վերականգնել ամենաունևորի փառքը: Նա ճանաչված է իր խնայողականությամբ: Օրինակ, իր նշանի մատանին նա գնել էր էժանացված գնով` իրեն պատկանող ոսկերչական ընկերությունից, իսկ հարսանեկան արարողությունը ծովամթերքների մասնագիտացված Bonefish Crile ցանցի ռեստորաններից մեկում: Նրա կարողությունն աճել է վերջին տարում` չնայած բարեգործությանն ուղղված միջոցներին: 2006-ին նա 31 միլիարդ դոլար է նվիրաբերել իր բարեկամ Բիլ Գեյթսի ստեղծածի բարեգործական հիմնադրամին: Ի դեպ, հիմնադրամն այդ գումարները կարող է օգտագործել Բաֆֆետի մահից հետո միայն: Forbes-ի վարկանիշային ցուցակում ամենաերիտասարդ միլիարդատերը` 1,5 մլրդ կարողությամբ, 23-ամյա Մարկ Ցուկերբերգն է: Իր 87 միլիարդատերերի քանակով Ռուսաստանը երկրորդն է աշխարհում` Միացյալ Նահանգներից հետո: "հպՉպՐրՑՈսՖ"-ի տեր Ալեքսեյ Մորդաշովը ամենահարուստն է ՌԴ-ում (21,2 մլրդ), իսկ ռուսաստանցի «ամենաղաքատ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովն ունի ընդամենը… 9,3 մլրդ դոլար: