Կյանքը դարձել է կրկե°ս, մարդի°կ...


«Միլեդի, մեր թանգարանն, իհարկե, մեծ չէ, բայց նրանում հազվագյուտ ցուցանմուշներ կան` Նապոլեոնի պիջակը, Մարիա Անտուանետի կիսաշրջազգեստը, Վոլտերի տաբատը... Ինչների՞ս է պետք պահարանը, սա ոչ թե կահույքի, այլ նշանավոր անհատների հագուստի թանգարան է...»£ Փոխադարձ սիրով նույն հարկի տակ միավորված նորաստեղծ ընտանիքներում այս կարգի խոսակցություններ հաճախ են լինում£ Աղքատիկ կենցաղը գունազարդվում է գտնված անձնական երջանկությամբ£ Հատկապես սիրո խենթություններով մշտազվարթ երիտասարդ ամուսինների կողմից£ Սլավչոյի և Իվանկայի դեպքում անկասկած այդպես է` սրտապնդվում ես, երբ սիրունատես կնոջը, փետուրի թեթևությամբ շալակած, վերնահարկի իր համեստ կացարանն է ներխուժում Վահագն Գալստյանի Սլավչոն£ Խանդավառ պաթետիկայով հերթական անգամ վերահաստատում կանացի հնարամտությամբ Անժել Սարգսյանի Իվանկայի` զգեստապահարան ձեռք բերելու` օր օրի անհետաձգելի դարձող անզիջում ցանկության անկարևորությունը իրենց ունեցած անգերազանցելի ձեռքբերման` փոխադարձաբար հարստացնող սիրո համեմատ£ Չարաճճի սիրախաղով` բարձերով վազքակռիվը, պատշգամբից Սլավչոյի նետվելու պատրանքով լրջացած Իվանկայի տագնապը, «հետապնդման» բուռն ավարտը մահճակալին…- հենց սկզբից կենսախինդ աշխուժություն է ստանում Ստրատիևի «Մաքսիմալիստը» կատակերգության ներկայացումը Դրամատիկի բեմում (ռեժիսոր` Արմեն Բարսեղյան)£ Փոքր¬ինչ հնաոճ երաժշտական ձևավորումը չի թուլացնում գլխավոր դերակատարների անբռնազբոսիկ անմիջականությամբ, հենց սկզբից նրա տիրույթում ներառնված հանդիսատեսի հետաքրքրաշարժությունը, որ ավելի զվարթանում է պահարաններում թաքնվող սիրեկաններին առնչվող կենսադեպերի ընդհանրացմամբ հյուսված վոդևիլյան դրվագով£ Վահագն Գալստյանի և Արմեն Սարգսյանի (Սաշո) ծաղրանմանակումներով մեղմում Իվանկա-Սարգսյանի պահարանապահանջից ենթադրվող կանխատեսումների լրջությունը£ Հանդիսատեսի անհոգ տրամադրությունը ամրապնդվում է դիրիժորի գլխին Սաշոյի ջութակի կոտրվելու պատմությամբ և կիթառի նվագակցությամբ ու հումորով համեմված սակավուտեստ ընթրիքով£ Տեղի է տալիս ծիծաղի ալիքը£ Ուշ երեկոյի առօրյա ընթացքում ի հայտ է գալիս երիտասարդ ամուսինների անհարմարավետ կենցաղի իրական պատկերը, որ հեռու է գոհացուցիչ հեռանկարից, չնայած երկուսն էլ հոգնաբեկ են աշխատանքային ռիթմի լարվածությունից£ Գալստյանի Սլավչոն լի է եռանդով, տոկուն կենսասիրությամբ, հանուն Իվանկայի պատրաստակամ անտրտունջ հաղթահարելու ամեն տեսակ խոչ ու խութ£ Հապա կի՞նը… Պատահաբար չէ, որ դրախտից մարդ արարածի արտաքսման պատճառը Եվայի գայթակղությունն էր£ Պահարան ունենալն, իհարկե, կարևոր է£ Իվանկայի «Ադամը» գիտակցում է դա. չէ՞ որ միասին են գումար տնտեսում այդ նպատակով£ Իր երազած պահարանի ինքնավստահ մարդացմանը, ապա առերևույթ միայն անհեթեթ ու անհավանական թվացող մենիշխանության հաստատմանը, նախ, ընդդիմանում է Իվանկա-Սարգսյանը£ Վախի զգացումը հասնում է հիստերիկ իրարանցման£ Թելադրված մոխրագույնից զատ այլագույն հանդերձների տեղադրման համոզված փորձերով ջանում է տրամաբանական հաղթանակ տանել այդ փայտի կտորի սանձարձակության յուրաքանչյուր նոր անհավատալի դրսևորման դեմ£ Այդ ամենասովորական կահույքի կտորը կենցաղային անհրաժեշտությունից վերածվում է ապրելակերպի նեղլիկ կաղապարի` հենց Իվանկայի քաղքենիական հակումների առավելագույն (մաքսիմում) խորացմամբ£ Ամենքի կողմից, կարծես դավադիր մի համերաշխությամբ, «մաքսիմալիստ» հռչակվում է կյանքում, մարդկային ամենասովորական հարաբերություններում նվազագույն օրինաչափ տրամաբանության ձգտող Սլավչոն£ Պահարանը, Իվանկայի գործուն աջակցությամբ, դառնում է գլխավոր գործող անձ, իր կամքին մասամբ հնազանդեցնում նույնիսկ Սլավչոյին: Տեխնիկական հնարագիտությամբ և մեն մի ձայնային կերպավորմամբ (Արթուր Ութմազյան, Արմեն Բարսեղյան) առանձնակի գրավչություն է ստանում ներկայացման թատերայնությունը£ Անհամեմատ խորհրդավոր ու նրբահյուս է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի ցինիկ դիկտատոր Պահարանը£ Միաժամանակ` պարզորոշ հստակվում ամբոխացման, դիմազրկման հանգեցնող «Պահարանացում» երևույթի խորհրդանշական ենթիմաստը£ Անկանխատեսելի են անտեսանելի Ուղեղի խորագիտությամբ հստակ պարագծված մտածողության ձևավորած ապրելակերպի համընդհանուր հիպնոսի ազդեցության ոլորտում ենթագիտակցաբար կամ ինքնակամ հայտնված մարդկանց նույնատիպ այլափոխությունները£ Դիվային հրաշապատումի չափ արտառոց, անհավատալի, աներևակայելի£ Առաջին հայացքից` ծիծաղելի£ Ինչպես կանացի գայթակղիչ խորամանկությամբ` պահարանին հիմարացնողից աննկատ նրա հլու կամակատարը դարձած Իվանկան£ Զուգված-զարդարված բնորդուհու իր կեցվածքով, քաղցր¬մեղցր սեթևեթանքով, «պահարանահարբուխի» շուտափույթ ապաքինման սրտացավությամբ… Քիչ է մնում Գալստյանի Սլավչոյի նման ապշահար զարմանքից հոգեկան խանգարման շեմին հայտնվես, երբ տեսնում ես, թե Իվանկա¬Սարգսյանն ինչպես է պահարանի երևակայական ոտքերը տաք ջրի մեջ դնում, օդանցքի միջանցիկ քամուց տաք ծածկոցով պատսպարում, ջերմիջեցնող թրջոցներ դնում… Պահարանն այլևս այս Իվանկայի անբաժանելի մասնիկն է, Սլավչոյից էլ հոգեհարազատ: Ակնկալելով սիրելի էակի կամավոր սթափեցումը` Սլավչոն հնազանդվում է պահարանի թելադրած անհեթեթ պարտականությունների կատարմանը` ներկեր է գնում նորահայտ Պիկասոյի համար, բժիշկ հրավիրում իր իսկ անունով... Պարզվում է, ինքն ու պահարանը հիվանդության նույն ախտորոշումն ունեն: Զուր են ճիգերը Շնաբույծին, Բժշկին, անգամ Հյուսնին որևէ բան հասկացնելու: Շրջապատում ամենքն են վարակված «պահարանախտով»: Ինքն էլ բացիլակիր է, չնայած կտրուկ հրաժարվում է Շնաբույծի «բարի» խորհրդից. դառնալ «պատվերով ցանկացող», ինչպես նրա ողջ գերդաստանը` կրկեսային ատրակցիոնների ամեն տեսակ աճպարարութ յունների կախարդանքը հավաստի պահողը: Պարզ ու ազնիվ մարդկային հարաբերությունների վերահաստատման Սլավչոյի` բավարարություն փնտրող պահանջը ամենքի կողմից որակվում է «մաքսիմալիզմ»: Դադարում է համատարած մոխրագույնով պատվող շրջապատում փոխըմբռնում ակնկալել անօգնական ծնկի եկած «մաքսիմալիստը», երբ քաղքենիական բարեկեցության հարաճուն մոլուցքից անճանաչելի փոխված սիրելի Իվանկայից հետո պարզում է հավատարիմ ընկերոջ` Սաշոյի կտրուկ կերպարանափոխությունը: Ո՞վ կսպասեր` «պարոն» պահարանը նրանի°ց է ջութակի դասեր ստանում… Պահարանը նախընտրելի գոյաձև է դառնում նրանց բոլորի համար, իր նեղլիկ տարածքում ունակ տեղավորելու ոչ միայն առողջ տրամաբանությունը դեռևս պահպանած, բայց մոխրագույնի պաշարման սեղմօղակում ակամա բարոյալքվող Սլավչոյին, այլև բոլոր նրանց, ովքեր բարձր տրամադրությամբ հետևելով պարզագույն կենցաղային կատակերգությունից քաղաքական խորացող բովանդակությամբ ֆանտասմագորիայի վերաճող այս իրապատումի հերոսների բեմական «պահարանացմանը»` կատակերգականի թափանցիկ շղարշի տակ այդպես էլ չնկատեցին դյուրահաղորդ այդ բացիլի առկայությունն իրենցում, գուցե թե` ողջ հանդիսասրահում: Ուրեմն և` դրա հնարավոր չարաղետ հետևանքները: Գուցե իրավացի՞ էր Շնաբույծը, երբ հավատացնում էր Շեքսպիրի հանրահայտ ասույթի մերօրյա իմաստափոխության մասին. հիմա կյանքը կրկես է, իսկ մարդիկ` պատվերով ցանկացողներ… Այսինքն կյանքի թատրոնում համահարթեցո՞ւմ է տեղի ունեցել և տարբեր դերակատարումների կոչված մարդ-դերասանները ստանձնել են աճպարար-կամակատարի, ձեռնածու-խամաճիկի նույն դե՞րը: Ընդհանուր առմամբ մի գորշ հանդիսախաղ է մեր ներկա իրականությունը: Հետընտրական կրքերի վերջին արյունալի դրսևորումները մի՞թե հերթական անգամ չեն հաստատում «պահարանախտով» տառապող հասարակական կեցության անարժանապատիվ գարշելիությունը…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ