Ա¯խ, այդ ընտրակեղծիքները Արիել Շարոնի որդին` կեղծարար


Օմրի Շարոնը դատապարտվել է 6-ամսյա կալանքի` ընտրարշավի ֆինանսավորման կանոները խախտելու և հաշվապահական փաստաթղթեր կեղծելու համար: Շարոն-կրտսերը պահակախմբի ուղեկցությամբ տարվել է Իսրայելի կենտրոնական մասի բանտերից մեկը£ Ճաղավանդակում նրան կարող են առաջարկել զբաղվել դասախոսական գործունեությամբ` տեղեկացնում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն£ Նա դատապարտված է նաև 9-ամսյա պայմանական բանտարկության և 300 հազար շեքելի (ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար) տուգանքի£ Օմրին միաժամանակ մեղադրվում է 1999-2000 թվականներին մի քանի կոմերցիոն կառույցներից 1,3 միլիոն դոլար ստանալու համար. այդ գումարները նա օգտագործել է «Լիկուդ» կուսակցության առաջնորդի պոստում իր հոր` Արիել Շարոնի քվեարկությունը ֆինանսավորելու նպատակով£