Ինչպես և սպասվում է


Վերջին շրջանում Կուբայի առաջնորդ Ֆիդել եղբորը փոխարինող Ռաուլ Կաստրոն դարձավ երկրի իրական ղեկավարը. Ազգային ընդհանուր ժողովը նրան ընտրեց Պետական խորհրդի նախագահ£ Եվ ոչ մեկի համար դա անսպասելի չէր. այս հերթափոխի մասին վաղուց էր խոսվում£ Դեռևս 1997¬ին Կուբայի կոմկուսի 5¬րդ համագումարում ավագ Կաստրոն հայտարարել էր. - Հանձին Ռաուլի` մենք ունենք այնպիսի անհատ, ով ունակ է փոխարինել մեզանից յուրաքանչյուրին և հատկապես ինձ£ Մեկ տարի անց իր հեռուստաելույթում նա փոքր¬ինչ «խմբագրել» էր խոսքը` ասելով, որ կյանքից իր հեռանալու դեպքում պետության ղեկը կստանձնեն իր հավատարիմ ու փորձված զինակիցները£ Եվ թվարկել էր քաղբյուրոյի 4 անդամների անունները` փոխվարչապետ Կառլոս Լախե, խորհրդարանի խոսնակ Ռիկարդո Ալարկոն, արտգործնախարար Ռոբերտո Ռոբայնա և մշակույթի նախարար Աբել Պրիետո£ Այդ ժամանակ առաջին անգամ նա չէր հիշատակել եղբոր անունը, ինչը հեռահար ենթադրությունների լուրջ առիթ էր£ Սակայն իրականությունը հաճախ է ստիպում նոր հետևություններ անել. 1999¬ին նշյալ քառյակից Ռոբերտո Ռոբայնան նախ հեռացվեց Կենտկոմի կազմից, իսկ մի քանի տարի անց պաշտոնանկ արվեց արտգործնախարարի աթոռից£ Իսկ Ռաուլը ժառանգորդ դարձավ£ Կաստրոների պարագայում կրտսեր ասվածը երիտասարդ չի նշանակում. 81-ամյա Ֆիդելին փոխարինողը 76-ամյա Ռաուլն է£ Այսօր արդեն փոքր¬ինչ տխուր է հնչում, բայց փաստ է` ծերացել են կուբացի հեղափոխականները, ում մորուքապատ դեմքերը դարձել էին աշխարհի երիտասարդացման հոմանիշ£ Ռաուլն ավագ եղբորից չի տարբերվում իր երկարատև կրքոտ ճառերով, բայց ընդունակ է ավելի կոնկրետ քայլեր կատարել` երկրի տնտեսության բարելավման ուղղությամբ£ Քաղաքական ոլորտում նրան իրավամբ համարում են կոշտ դիրքորոշման կողմնակից£ Հատկանշական է, որ նոր պաշտոնում նրա առաջին իսկ ելույթները նշանավորվեցին վառ արտահայտված հակաամերիկյան հռետորությամբ£ Ռ. Կաստրոյին մեղադրողներ էլ կան, իհարկե£ Այդուհանդերձ, փորձագետների մեծամասնությունը վստահ է, որ հենվելով տեխնոկրատների աջակցությանը, նա կկարողանա Կուբայի տնտեսության ազատականացման համար ուղի հարթել£ ¬ Երկրի համար կարևորը ոչ թե թնդանոթը, այլ հացն է կարևոր,¬ ասել է նա£ Հիմա դժվար է ասել` Կուբան կհաջողի՞ դառնալ ևս մեկ Չինաստան կամ Վիետնամ£ Չպետք է անտեսել, որ երկիրը բավական թուլացել է` տասնամյակների ընթացքում Ամերիկայի կողմից շարունակական պատժամիջոցների արդյունքում£ Կուբայի տնտեսությունն իր ընթացքն առայժմ պահպանում է հիմնականում չավեսյան Վենեսուելայի օգնության շնորհիվ (գերազանցապես` էժան նավթի)£ Պատահական չէ, որ, մեկնաբանելով Կուբայում իշխանական վերադասավորումները, Արևմտյան մամուլը հաճախ է հարցադրում կատարում` Կարակասը կշարունակի՞ տնտեսապես օժանդակել Հավանային£ Ինչպես The Times¬ն է գրել` ¬ Նախագահ Ուգո Չավեսը Ֆիդելին ընդունում էր որպես «հայր» և տարեկան մոտ 2 միլիարդ դոլարի օգնություն էր հատկացնում£ Պարզ չէ, սակայն, Ռաուլը կստանա՞ նույնածավալ օգնություն£ Ամերիկայում տարածված կարծիք է նաև` ¬ Ֆիդելի հետ Չավեսի հարաբերություններն առանձնահատուկ էին£ Հասկանալի չէ Ռաուլի հանդեպ նրա վերաբերմունքը£ Իսկ դա նշանակում է, որ ավարտվում է Ազատության կղզու պատմության` կես դարից ոչ պակաս ձգված ծավալուն ու ամբողջական մի հատվածը£