Սերբական մոլեգնության ջղաձգումը


Հակաարևմտյան կոտորածների աղմկարարության ներքո Բելգրադում կողոպտիչներ են հայտնվել£ «Սերբական մոլեգնումներ. վերջին շո՞ւնչ, թե՞ առաջին հառաչ». բազմանշանակ այս վերնագրով The New York Times¬ն անդրադարձել է Բալկանյան իրադարձություններին£ Լրջագույնից մինչև ծիծաղելին` ընդամենը մեկ քայլ է. ճիշտ այնպես, ինչպես վեհագույնից` ստորագույնը£ YouTube կայքում հայտնված սերբական մայրաքաղաքի դեպքերը ներկայացնող տեսաերիզում, օրինակ, հակաարևմտյան հուզումների ընդհանուր ֆոնին հայտնվում են երկու շիկահեր կողոպտիչներ. այդ կանայք, անշփոթ և տեսախցիկից անգամ չխուսափելով, փութաջանորեն թալանում են ավերված առևտրական օբյեկտները£ *** Օրերս Բելգրադի մարզային ոստիկանությունը տեղեկացրել է, որ հետազոտվել է ամերիկյան ավերված դեսպանատան շենքի մոտ հայտնաբերված մարդու այրված դիակը£ Ողնուղեղի փորձաքննությամբ պարզվել է, որ նա Նովի Սադ քաղաքի բնակիչ 21-ամյա Զորան Վույովիչն է£ Նրա ընտանիքն այդ քաղաք է տեղափոխվել Կոսովոյից` 1999¬ին` ՆԱՏՕ¬ի ռազմական գործողությունների ընթացքում… Փոթորկումները Բելգրադում առայժմ թեժանում են, և անհայտ է, թե ինչի կարող են հանգեցնել այդ թեժացումները£ Իսկ ինչպե՞ս են մեկնաբանում այդ իրադարձությունները մարդիկ£ The Times կայքի ընթերցողներից մեկը, օրինակ, լոնդոնաբնակ ոմն Պիտեր, այսպես է արձագանքել. - Այս ամենը, կարծես, ԱՄՆ¬ի և ԵԽ¬ի այն փորձերի արդյունքն է, որոնցով ձգտում են փոփոխել պետական սահմանները` իրենց աշխարհաքաղաքական նպատակներով£ Տեղաբնակ ազգություններին պատճառվող դժբախտությունների հետ մեկտեղ` մտածո՞ւմ են նրանք այն նախադեպի մասին, որ ստեղծում են իրենց գործողություններով£ Ի՞նչ կստացվի, օրինակ, եթե բասկերի երկիրն անջատվի Իսպանիայից, քրդերը պահանջեն նոր պետություն ստեղծել Թուրքիայից ու Իրաքից… Մեկ այլ արձագանք. - Ես խղճում եմ սերբերին£ Ունենալ երկրի մի հատված, որը գողացվել է Եվրախորհրդի կողմից և հանձնվել ահաբեկիչներին (ԿԱԲ` Կոսովոյի ազատագրական բանակ), ովքեր հարձակվել էին այդ երկրի վրա. դա նողկալի է£ Դե, քաղաքագետներն էլ իրե°նց գործն են անում£ Սերբիայի վարչապետ Կոշտունիցան, Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցություններից հետ, հայտարարել է, որ իր երկիրը` - …չի կարգավորի հարաբերություններն այն պետությունների հետ, որոնք ճանաչել են Կոսովոյի միակողմանի անկախությունը. և դա այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հրաժարվել իրենց այդ քայլից£ Մեդվեդևն էլ, իր հերթին, խոստացել է աջակցել սերբերին. ¬ Այդ աջակցությունն արտահայտվում է մեր ստորագրած էներգետիկ համաձայնագրով£ Քիչ աղմուկ չեն բարձրացրել նաև Դմիտրի Ռոգոզինի խոսքերը` «բիրտ ուժի» մասին£ Անցյալ ուրբաթ լրատվամիջոցները մեջբերել են ՆԱՏՕ¬ում Ռուսաստանի ներկայացուցչի խոսքը. ¬ Եթե Եվրախորհուրդը որդեգրի միասնական դիրքորոշում, կամ ՆԱՏՕ¬ն դուրս գա Կոսովոյում իր մանդատի շրջանակներից, ապա այդ կազմակերպությունները բախման մեջ կմտնեն ՄԱԿ¬ի հետ£ Եվ այդ ժամանակ, ես կարծում եմ, մենք նույնպես միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հարգեն մեզ. հարկ կլինի ուժ գործադրել, որը կոչվում է զինված£ Լրատվամիջոցները Ռոգոզինի մեկ այլ ասածն էլ են հիշատակում. ¬ Մենք չենք պատրաստվում ռազմական, ուժային ճանապարհով միջամտել մեր երկրի սահմաններից հեռու «տաք կետի» գործերին£ Ամերիկյան քաղաքագետներն, ինչպես երևում է (ռուսական մամուլի փաստմամբ), Ռոգոզինի խոսքերը նենգափոխելուվ, ծայրահեղ վրդովմունք են ապրում£ Նահանգների` քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բեռնսը Fox News¬ի եթերով հայտարարել է. ¬ Ես կարծում եմ, որ ռուսները բացահայտորեն լկտի քաղաքականություն են վարում£ Նրանք ներկա չեն Կոսովոյում, ոչինչ չեն անում` օգնելու Կոսովոյի բնակչությանը£ ՌԴ ԱԳՆ¬ն Բեռնսին պատասխանել է նույն ոգով. ¬ Մի՞թե բացահայտ ցինիզմ չէ` կոսովոալբանական մի կողմին աջակցելը` քամահրելով մյուս կողմի` այսպես կոչված «քաղաքական նպատակահարմարությունը» և անտարբեր մնալ հարյուր հազարավոր սերբերի ճակատագրի հանդեպ, ովքեր 21¬րդ դարում, փաստորեն, առանձնության են դատապարտվում£