Ադրբեջանը վախեցա՞վ կոսովյան նախադեպից


Ադրբեջանը ՄԱԿ¬ի քննարկմանը ներկայացնելու բանաձև է նախապատրաստել` Լեռնային Ղարաբաղում իր իրավունքները ճանաչելու վերաբերյալ£ Այդ փաստաթղթով Բաքուն ՄԱԿ¬ի անդամ երկրներին առաջարկում է հայտարարել իրենց հաստատուն հարգանքն ու աջակցությունը` միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ£ Բանաձևը նաև «Ադրբեջանի գրավյալ տարածքներից» անհապաղ Հայաստանի զինված ուժերը դուրս բերելու պահանջ է ներկայացնում£ Բացի այդ, ՄԱԿ¬ին կոչ է արվում օժանդակել` ԼՂ¬ում կառավարման արդյունավետ ժողովրդավարական համակարգ ստեղծելու£ Ենթադրվում է, որ այդ փաստաթուղթը գլխավոր ասամբլեայի նիստում կքննարկվի սեպտեմբերին£