ԵՐՋԱՆԻԿԸ ՆՈՐԻՑ Է ՈՒԶՈՒՄ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ


 

ՀՀՇ-ական տարիների կարկառուն գործիչներից մեկը` Երջանիկ Աբգարյանը, նորից սկսել է երևալ ասպարեզում: Քաջնազարական ֆենոմենով առաջնորդվող այս երբեմնի պաշտոնյան, դառնալով մաքսային ծառայության պետ, նպաստեց, որպեսզի խառնակ ժամանակներում երկրից դուրս բերվեն ահռելի քանակության ոսկեղեն, շինարարական տեխնիկա, սև մետաղներ և այլն: Հիմա նա նորից սկսել է հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մասնավորաբար` հարցազրույցներ է տալիս, գնահատականներ հնչեցնում երկրի իրավիճակի մասին, քննադատում` երևի մոռանալով, որ ինքը մեկն էր ա´յս համակարգը ստեղծողներից և պետական թալանը հիմնավորողներից:

Իհարկե, հասկանում ենք, որ Երջանիկ Աբգարյանը նորից է ուզում երջանիկ ապրել, լինել կառավարման ղեկի մոտ, համալրել իր պակասած ֆինանսական միջոցները, բայց դրա համար պետք է ոչ թե քննադատի երկիրը, այլ կանգնի որևէ հրապարակում և բարձրաձայն ասի.

- Սիրելի´ հայրենակիցներ, ես չէի հասցրել ամբողջապես աղքատացման տանել երկիրը: Թույլ տվեք իշխանություն ձեռք բերել` ծրագրերս ավարտին հասցնելու համար...…