Գլխարկասեր Բոյարսկին
Մարդը սիրում է գլուխը ծածկել. արտառոց ի՞նչ կա: Բայց ահա հենց ինքը` մշտապես ծածկված գլխի տերն է ուշադրություն հրավիրել սեփական «թուլության» վրա:
Նա երբեք չի բաժանվում իր բոլորքավոր գլխարկից, որն իր կերպարի անբաղդատելի մասն է դարձել: Պետք է ասել, որ Միխայիլ Բոյարսկուն սազում է գլխարկը, ու հազիվ թե որևէ մեկը մտածեր` հարցնելու, թե ինչու նա չի բաժանվում դրանից: Բայց ահա արտիստն ինքն է որոշել պատմել այդ մասին:
- Առաջին անգամ գլխարկ դրեցի ինչ-որ հաղորդման ժամանակ: Սատանան գիտե` անիմաստ ինչ-որ գլխարկ էր, որով ես և´ բաղնիք էի գնում, և´ քայլում փողոցում: Բաղնիքում` որպեսզի գլուխս չտաքանա: Բայց այն ինձ դուր եկավ. ինչ-որ «ցեց» կար դրա մեջ...
Այդ պահից նրան այնքան է գրավել գլխարկը, որ որոշել է դերից դուրս էլ կրել:
- Այդ ժամանակ Փարիզում ես պատահաբար գլխարկ գնեցի: Գնում էի ավտոբուսով, որը կանգ առավ մի կրպակի մոտ, որտեղ գլխարկ էր վաճառվում: Այդ գլխարկը ես կրեցի 12 տարի, որովհետև այն ժամանակ գլխարկներ չկային,- արտիստի խոսքը մեջբերել է «ԿոՏջՐպՉՈՑպսՖ»-ը):
Սիրելի լայնեզր գլխարկից նա համարյա չի բաժանվում: Նույնիսկ երկրի նախագահի մոտ ընդունելության ժամանակ Բոյարսկին չի հանել գլխանոցը` հայտարարելով, թե «նախագահը թագուհի չէ»:
Ավելի դիպուկ է նրա մեկ այլ կատակը.
- Երբ ես գլխարկ եմ դնում, այնքան նկատելի չի լինում խելքի պակասը` ի տարբերություն նրանց, ովքեր անգլխարկ են ման գալիս: