Գնդակահարել, այլ ոչ` գլխատել 


 

Առաջադիմություն պետք է գրանցել նաև մահապատիժ ընտրելիս` մտածել է Սաուդյան Արաբիայի կառավարությունը և որոշել է զբաղվել մահապատժի խնդրով: Գործադիրում մտադիր են չեղյալ համարել գլխատումը` որպես գերագույն պատիժ: Արդեն ստեղծվել է միջկառավարական հատուկ հանձնաժողով (հաղորդել է РБКDΖily-ն):

Մինչ գերատեսչությունները կքննարկեն գնդակահարության «առավելությունները», հավանաբար կշարունակի կենսունակ մնալ գլխատումը, չնայած այնտեղ արդեն իսկ կիրառվել է գնդակահարությունը: Օրինակ, Խալիլ քաղաքում ամուսնուն սպանած կնոջ ոչ թե գլուխն են թռցրել, այլ սպանել են հրազենով: Բայց մարդասպանությունից ավելի խիստ է պատժվում մանկապղծությունը: Եվ անցյալ տարեվերջին անչափահասի առևանգած ու բռնաբարած Մուհամեդ ալ-Ջուբեյրին գլխատել են մուսուլմանների համար սուրբ քաղաք Մեքքայում:

Տարօրինակ օրենքներ կան աշխարհում: Դիցուք` Սաուդյան Արաբիայում գործող խստագույն օրենքների կողքին կա ևս մեկը, որը շատերի համար անընկալելի կարող է լինել: Այնտեղ մահապատժի չեն ենթարկում այն տղամարդկանց, ովքեր սպանել են ընտանիքի անդամներին (կանանց ու երեխաներին): Ամուսնուն սպանած կնոջը զրկում են ապրելու իրավունքից, կանանց ու զավակներին սպանող ամուսնուն արտոնում են ապրել:

Մահապատիժն, ի դեպ, եզակի երևույթ չէ այս երկրում: Միայն 2011 թ. թագավորությունում առավելագույն պատժի է արժանացել 76 հանցագործ: Շարիաթի օրենքներով` մահվան դատապարտվում են ոչ միայն մարդասպաններն ու բռնարարքներ կատարողները, այլև հերետիկոսները, ավազակային հարձակում գործողները և թմրադիլլերները: