Ի՞նչ են «պատմում» մատները


Մարդուն ճանաչելու համար, սովորաբար, ուշադրություն ենք դարձնում նրա աչքերին, խոսվածքին, շարժուձևերին, ձեռագրին, քայլվածքին... Մի խոսքով` բնավորութ յան «մատնիչներին»: Սակայն հազվադեպ ենք զննում մատները: Մինչդեռ դրանք պակաս պերճախոս չեն` իրենց տիրոջ առանձին հակումների մասին: Ահավասիկ. Երկար մատներ ունեցողները շատ եռանդուն են, ջանադիր, կարող են խորամուխ լինել մանրամասների մեջ: Իսկ կարճամատն մարդիկ ավելի լավ են տեսնում ընդհանուր¬ամբողջականը, ինչն էլ նրանց օգնում է լավ կազմակերպիչ, ղեկավար, խոշոր ձեռնարկությունների տնօրեններ, զորավարներ լինել, ինչը գրեթե չի հաջողվում երկար մատների տերերին: Չնայած` վերջիններս ավելի հնարամիտ են, համբերատար, հոգատար. հաճախ ավելի մեղմ ու հանդարտ վերաբերմունքով: Բայց, մեծ ձեռքերի վրա չափից ավելի կարճ մատները մատնում են իրենց տիրոջ մտավոր հետամնացությունը, իսկ չափից ավելի երկար մատներ ունեցողները մանրախնդիր են, մտահորի զոնից զուրկ ու երկչոտ: Բթամատը բնութագրում է մարդու անհատականությունը և շատ բան կարող է պատմել նրա մասին: Դրա վերին հոդը կամքի ու նախաձեռնողականության, 2¬րդ հոդը` տրամաբանության, 3¬րդ` ստորին հոդը` մեր սրտային գործերի մասին են պատմում: Այս ամենի աստիճանը կարելի է որոշել համապատասխան հոդերի երկարության չափով: Եթե մարդը բութ մատը սիրում է թաքցնել (գրպանում, բռունցքի մեջ), ուրեմն նա թաքցնում է անհատականությունը կամ մտադրությունները: Վերին ու միջին (2¬րդ) հոդերի միջև գիծը կոչվում է «անկախության հանգուցակետ», իսկ 2¬րդ ու ստորին հոդերի միջնագիծը` «համաչափության հանգուցակետ»: Որքան ավելի արտահայտված, ընդգծուն են այդ հանգուցակետերը, այնքան ավելի զարգացած են անձի նշյալ հատկանիշները: Եթե իր երկարությամբ մատնեմատը (մատանու մատը) մոտ է միջնամատին` դա տաքարյուն, կարկոտ լինելու նշան է: Բայց ահա շատ կարճ մատնեմատը հուշում է, որ իր տերը դաժան է, սպանություն գործելու հակում ունի. մանավանդ` եթե այդ մատը տձև է և վնասված, անկանոն եղունգով: Որքան երկար, ամուր ու շարժուն է ճկույթը, այդքան զարգացած են տվյալ անձի հռետորական արվեստի ունակությունները, այդքան ինքնուրույն ու անկախ է նրա բնավորությունը և նույնքան շատ նա օժտված է բնությունից: Սակավաթիվ են այն մարդիկ, ովքեր կարող են ճկույթը շարժել` անկախ մյուս մատներից: Կարճ ճկույթը ինքնուրույնության և ներքին անկախության պակասի մասին է «խոսում»: Այդ մարդիկ առանձին հակում ունեն պոեզիայի հանդեպ, բայց հաճախ ապրում են ուրիշների թելադրանքներով. նախաձեռնող չեն և ինքնուրույն ոչինչ չեն ձեռնարկում: Ոմանց ձեռքերին շատ արտահայտված կերպով մատնեմատն ու ճկույթն այնքան թեքված են դեպի միջնամատը, ասես դեպի «կենտրոն» են նայում: Դա նշանակում է, որ տվյալ անձն իր առջև տարբեր խնդիրներ չի դնում. մեկ նպատակ է նախանշում և հաստատուն կերպով իրագործում է դա: Եվ ընդհակառակը, ձեռքեր կան, որոնց մատները թեքված են միջնամատից. դրանց տերերն ունակ չեն կենտրոնանալ: Նրանք միանգամից մի քանի գործի ու տարբեր մտքերի են կառչում` այդպես էլ չհասնելով նպատակին: Եթե նույն ձեռքի բոլոր մատները թեքված են դեպի ճկույթը, ապա դա չարաբաստիկ մտքերի, երբեմն էլ` դժբախտության նշան է: Երբ ձեռքը սեղանին ենք դնում (ափը` սեղանի վրա)` ոմանց մատները հավասար են լինում (ոչ երկարությամբ), ոմանց եղունգահոդերը ճկված են դեպի վեր կամ դեպի ներս. ինչպես ասում են` «վերև կամ ներքև են նայում»: Եթե «վերև են նայում», ապա որքան ավելի շատ է ճկված եղունգահոդը` այնքան հետաքրքրասեր է դրա տերը: Միաժամանակ դա նուրբ զգացողությունների, սիրալիության ու նաև շռայլության, վատնող լինելու նշան է: Իսկ դեպի ներս ճկվածություն ունենում են տնտեսող, եկամուտներ ապահովող մարդկանց մատները: Եթե դեպի ներքև ճկվածությունը սովորականից խորն է, ուրեմն դրա տերը ժլատ է: Լավ զարգացած, ճկուն մատները ճկուն խելքի արտահայտիչն են: Անվարժները տիրոջ դանդաղամտությունը, հաճախ` բթությունն են մատնում: