Բջջային կապի ստեղծումը


1888 թ. գերմանացի գիտնական Հենրիխ Հերցին հաջողվեց գործնականորեն ապացուցել էլեկտրամագնիսական դաշտի առկայությունը: Հիմնվելով Հերցի արդյունք ների վրա, ռուս ֆիզիկ Ա. Պոպովը ստեղծեց ռադիոընդունիչը: 1897 թ. Գ. Մարկոնին ստացել է կեղծ սարք, որը նման էր Պոպովի սարքին: 1901 թ. նա ռադիոն տեղադրել է շոգեմեքենայի խցիկում, այդպես ստեղծելով առաջին հողային բջջային կապը: Առաջին ռադիոհամակարգը օգտագործում էին Մորզեի այբուբենի օգնությամբ: 1934 թ. ԱՄՆ¬ի Կոնգրեսը ստեղծեց դաշնային հաղորդակցության հանձնաժողով: Հանձնաժողովը որոշում էր, թե ով որ հաճախության վրա պետք է գտնվի: 1946 թ. հուլիսի 17¬ին Սենտ Լուիսում մասնավոր հաճախորդներին են ներկայացվել առաջին ռադիոհեռախոսային ծառայությունները և լայն տարածում գտել: 1947 թ. Դ. Ռինգոմը առաջարկեց ստեղծել շարժական կապ` բջջային սկզբունքով: 1948 թ. մարտի 1¬ին սկսեց գործել առաջին ամբողջովին ավտոմատացված ռադիոհեռախոսների ծառայությունը Ուիչմոնդում: Այդ ժամանակ Եվրոպայում առաջին տեղում էին «Էրիքսոնը» և «Մարկոնին»: 1978 թ. հուլիսին Տոկիոյում իր աշխատանքը սկսեց առաջին բջջային ցանցը 88 բազային կայաններով: Տարիների ընթացքում բջջային կապը կատարելագործվել է և այսօր մեր կյանքում շատ մեծ է նրա դերը: Հայտնի ընկերությունների կողմից արտադրվում են բազմաֆունկցիոնալ բջջային հեռախոսներ, որոնց միջոցով կապը դառնում է ավելի արագ և որակյալ:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ