180 հազար հեռացյալներ


2010 թ. Գերմանիայի 180 հազար քաղաքացի լքել է կաթոլիկ եկեղեցին (հաղորդել է Spiegel¬ը` մեջբերելով Zeit թերթի ներդիրում հրապարակված հետազոտությունը): Ընթացիկ տարում նմանների քանակն աճել է 50 հազարով (40 %): Նշվում է, որ հետպատերազմական պատմության մեջ կաթոլիկ եկեղեցուց հրաժարվածների քանակն առաջին անգամ գերազանցել է բողոքական եկեղեցուց երես թեքածներին. 2010 թ. վերջինից հրաժարվել է 150 հազար մարդ: Ուսումնասիրողները հավատացյալների այդ արտահոսքը բացատրում են վերջին շրջանում կաթոլիկ ուսումնական հաստատություններում անչափահաս սաների հանդեպ հաճախակի դարձած սեռական ոտնձգություններով: Առավել ծանր վիճակ է ստեղծվել բավարական եպիսկոպոսություններում, ուր եկեղեցուց հրաժարվել է ծխականների 70 %¬ը: Նույնը կարելի է ասել Քյոլնի մասին: Welt¬ի տվյալներով` եկեղեցուց ծխականների հեռացման բարձրակետն անցյալ տարվա առաջին կեսին էր, երբ առավել թեժ էր աղմուկը` անչափահասների հանդեպ հոգևորականների ոտնձգությունները: Փաստորեն լուրջ անկում է ապրում կաթոլիկ եկեղեցու հեղինակությունը, ինչը լուրջ բանավեճեր է հարուցել հենց դրա ներսում: Գերմանայի, Ավստրալիայի և Շվեյցարիայի համալսարաններում դասավանդող կաթոլիկ աստվածաբանների 144 հոգիանոց խումբը հանդես է եկել «Եկեղեցի 2011 թ. ճեղքելու անհրաժեշտություն» կոչով` պահանջելով արմատական բարեփոխումներ: Աստվածաբաններն առաջարկել են վերացնել կուսակրոնությունը, հոգևոր պաշտոններ թույլատրել նաև կանանց, ծխականներին մասնակից դարձնել եպիսկոպոսների ընտրություններին և վերջ տալ «խստաբարոյությանը»: