«Պետք չէ ուրիշի հաջողությունից չարանալ»


Ժամանակի թելադրանքի հրամանով հայտնվելով համակարգչային ինֆորմացիոն լաբիրինթոսում, որտեղ մթագնում է միտքն ու խեղաթյուրվում արժեքները, ուր քայլերն ուղղորդում են դեպի անորոշություն, անհրաժեշտ էր մեկ զարկ, որը վերադարձ և միևնույն ժամանակ վերածնունդ կհանդիսանար մեր ինքնությանը, իրական արժեքներին: Այդքան սպասված զարկը չուշացավ` ի շնորհիվ ATV հեռուստատեսության տնօրեն, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, ով հաջողությամբ ձեռնարկեց ու իրականաց րեց խոշորագույն հայ դասականների` Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան» և Նար¬Դոսի «Սպանված աղավնին» փաստորեն միշտ արդիական ստեղծագործությունների էկրանավորումը: Մի շարք լուրջ նախագծերի հեղինակ Հ. Քեշիշյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, մշտապես ակնածանքով է հիշում հայ ազգի մեծամեծներին և խոնարհվում է նրանց հանճարի առջև: - Հեռուստատեսության տնօրենի պաշտոնն արդյո՞ք չի խանգարի Ձեր հետագա ստեղծագործական գործունեությանը: - Կարծում եմ` ոչ: Հեռուստատեսությունը վաղուց արդեն մասնագիտություն է: Եվ ես առաջին հերթին ինձ համարում եմ հեռուստատեսության մարդ: Այն երջանիկներից եմ, ում համար աշխատանքը սոսկ աշխատանք չէ: Ես այն մեծագույն սիրով եմ կատարում և կարծում եմ, որ կարողանում եմ ինչ-որ բան անել այս ասպարեզում: - Ինչպիսի՞ն է այսօրվա հեռուստատեսությունը Հ. Քեշիշյանի աչքերում: - Միանշանակ ասել, որ ամեն ինչ ինձ դուր է գալիս` չեմ կարող: Այսօր ամեն ինչ օրինաչափ է: Եթե դիտենք զանգվածային լրատվամիջոցների զարգացմանը, այն ընթանում է հոռետեսական ճանապարհով: Նաև հեռուստատեսային շուկայի կանոններից է այդ` հոռետեսական սցենար ասվածը. դա դասագրքային տերմին է: Այսինքն` քանի շատանում են զանգվածային լրատվության միջոցները, իրենք պետք է գնան էժանագին սենսացիաների, այսինքն` բռնության, արյունի, դաժանության և այլնի հետքերով: Ցավոք սրտի, վերջին տարիներին այսքան հեռուստաալիքների, թերթերի, ամսագրերի, ռադիոների բազմազանության մեջ ուրիշ ճանապարհով չէինք էլ կարող շարժվել: Մեր շուկան այդքան մեծ չէ, որ կարողանայինք քանակի մեջ նաև որակ ապահովել: Բնականաբար, քանակի մեջ պետք է տեղ գտներ նաև անորակությունը: Սա օրինաչափ է բիզնեսի համար: Կարծում եմ` ուղղվելու միտումն առկա է: Այն, ինչ տեսնում եմ այսօր, ինձ հույս է ներշնչում: - Ինչպիսի՞ լուրջ նախագծեր են սպասվում ATV¬ի եթերում: - Արդեն եթերում է նոր փաստագրական ֆիլմաշար, որն սկսեցինք Խորեն Աբրահամյանով: Այն բաղկացած է 4 - 5 մասից: Փորձել ենք հեռուստադիտողին ոչ միայն ներկայացնել հանրագիտական տվյալներ, այլ նաև բացահայտումներ, որոնք մինչ այսօր անհայտ էին մեծն Արտիստի մասին: Եվ այն լինելու է շարունակական: - Ունե՞ք որևէ մտահղացում, որը նման է երազանքի: - Մեծ ցանկություն ունեմ նկարահանել Խաչատուր Աբովյանի մասին ֆիլմ, որը կլինի կենսագրական: - Կառանձնացնե՞ք Ձեր սիրած ֆիլմերից մի քանիսը: - «Երևանյան օրերի խրոնիկան», «Սարոյան եղբայրներ», «Մենք ենք մեր սարերը»: - Դուք Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ և անկոտրում անհատականություն: - Իսկապես ես ինձ համարում եմ հաջողակ և ուժեղ մարդ: Իմ ուսերին կրում եմ մեծ պատասխանատվություններ և իրավունք չունեմ թույլ լինելու: - Հայտնի է, որ մեր ազզն օտարասեր է, և այդ մոլուցքից չենք կարողանում ձերբազատվել: Երբ ստեղծազործող որևէ անհատ ինչ-որ հաջողության է հասնում իր իսկ հայրենիքում, կարծես դա չեն կարողանում ներել: Ինչո՞ւ է այդպես: - «Հաջողություն» հասկացությունը նյարդայնացնում է մարդկանց: Թե այդ հաջողությանը հասնելու ճանապարհին ինչպիսի տառապանքների միջով է անցնում` ոչ մեկին չի հետաքրքրում: Պետք չէ ուրիշի հաջողությունից չարանալ: Չեմ կարողանում ընկալել ու հասկանալ, երբ արարքները և խոսքերը համարժեք չեն լինում: Այս է խնդիրը: Այս ամենը խորթ է ինձ համար:

Ազնիվ ՎԱՐԴԱՆՅԱՆ