Հետաքրքիր փաստեր


l 19¬րդ դարի II կեսին մեքսիկական և ամերիկյան զորքերի համար իսկական փորձանք էր Ջերոնիմո անունով մի հնդիկ զինվոր, ով հայտնի էր իր խիզախությամբ և անորսալիությամբ: 1939 թ. մի ֆիլմում նրան մարմնավորած հերոսն ուղղագիծ զառիթափից նետվում է գետը` գոռալով սեփական անունը: Այդ պահից ի վեր ամերիկացի դեսանտային զինվորները, հաջողություն ապահովելու նպատակով, ինքնաթիռից ցատկելիս գոռում են` «Ջերոնիմո»: Ավանդույթը պահպանվում է մինչ օրս: l Ժամանակին շվեդները որմզդեղն էին ընտելացնում` կենդանուն ռազմական գործողություններին մասնակից դարձնելու նպատակով: Սակայն դրանք, վտանգն զգալուն պես, անմիջապես փախչում էին մարտի դաշտից: Մի քանի դար հետո` 1930¬ական թթ., Խորհրդային բանակում ևս որմզդեղն ընտելացնելու փորձեր արվեցին` հատկապես Ֆինլանդիայի և Սկանդինավների դժվարանցանելի ձևածածկույթի միջով թեթեև հեծելազորը տեղափոխելու նպատակով: Ժամանակի ընթացքում կենդանին վարժվեց անգամ կրակոցի ձայնին: Սակայն 1939 թ. ծագած ռուս¬ֆիննական պատերազմը խոչընդոտեց հետագա աշխատանք ներին: l Պայթուցիկ սարքերը հոտի միջոցով հայտնաբերելու նպատակով Պենտագոնը սկսել է դիմել վարժեցված մեղուների օգնությանը: l Պյոտր Առաջինի հրամանի համաձայն` զինվորական համազգեստի թևքի արտաքին կողմից կոճակ էր ամրացվում: Առաջին հայացքից անհեթեթ թվացող այս հրամանն իրականում շատ լուրջ նպատակ ուներ: Այն միտված էր զինվորների` ուտելուց հետո թևքով բերանը սրբելու սովորությունը վերացնելուն: l Դարչնագույնը մշտապես ասոցացվել է ազգայնամոլության հետ: Պարզվում է` գույնի ընտրությունը հատուկ նպատակ չի հետապնդել: Երբ Գերմանիան կորցրեց իր աֆրիկյան գաղութները, պահեստներում մեծ քանակությամբ դարչնագույն համազգեստ ավելացավ (հատուկ աֆրիկյան լանդշաֆտի համար նախատեսված): Ազգային¬սոցիալիստական կուսակցությունը մատչելի գներով ձեռք բերեց դրանք իր գրոհայինների համար: