«ԱՐՏՖՈՒԴԸ» ԽԱԲՈՒՄ Է ԳՆՈՐԴՆԵՐԻՆ


Մայրաքաղաքի «Սթար» սուպերմարկետների ցանցում արդեն տևական ժամանակ իրականացնում են «Արտֆուդի» արտադրած այծի կաթի վաճառքը: Ուսումնասի րությունները ցույց են տվել, որ շշալցված այծի կաթը չի համապատասխանում որակական այն պահանջները, որոնց պետք է համապատասխանի այս կաթը: Մոտավորապես 40 տոկոսը ջրային պարունակություն է, ինչն էլ համազրկում է կաթը, որը շատերն օգտագործում են որպես դեղամիջոց: Անասնապահներն էլ վկայում են, որ Հայաստանում այծաբուծությունն այնպիսի ծավալներ չի ընդգրկում, որպեսզի հնարավոր լինի զբաղվել այս կաթնամթերքի արդյունաբերմամբ: Հետևաբար, «Արտֆուդը» այծի կաթի փոխարեն գնորդներին է մատուցում անհասկանալի խառնուրդ` այսպես ապահովելով իր եկամուտները: