Ընդդիմադիր քաղաքականություն «գյուղական» ոճով


Արմատականները որոշել են «գործել» այնպես, ինչպես իշխանությունները` գյուղերում: Ընդդիմադիր դաշտի առանձնացած հատվածները միավորելու են, «կրծողնե րին» դուրս են մղելու, «սերմացու» ընտրազանգվածը տեղական է լինելու, պարարտանյութը` Արևմուտքից, թունաքիմիկատները` հարթակի ճառախոսներից, կարկուտն ու երաշտն էլ` Աստծո կամքից: Ափսոս, որ հակակարկտային կայաններ, ինչպես 2008¬ի մարտին, այնպես էլ այսօր չունեն: Բայց հույս ունեն, թե «աճելու» է առատ էլեկտորատ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ