Պատերազմի ծագման վտանգը Կովկասում


Այս վերնագրով գերմանական Frankfurter Rundschau պարբերականում տպագրված վերլուծականը և´ որպես կանխագուշակում, և´ որպես նախազգուշացում կարելի է ընկալել: Ամենաանակնկալը, սակայն, տագնապի այն արտահայտությունն է, թե` «Եվրամիությունը պետք է միջամտի, և դա պետք է արվի արագ»: Իրենց իսկ սանձազերծած պատերազմում պարտված ելուզակները շարունակում են հրադադարն անվերջ դավադիր կրակոցներով խաթարել ու պոռոտախոս վայրահաչություններ շաղ տալ: Աշխարհը, այդ թվում և Եվրամիությունը, լսում են ու լռում, մեկ¬մեկ էլ ընդհանրական ինչ¬որ տեսակետներ արտաբերում: Տպավորություն ստեղծելով, թե հավասարման նշան են որոնում` իրենց բնօրրանին միջազգային բոլոր օրենքներով տեր կանգնած ու ստալինյան նվեր տարածքներից հաժարվել չցանկացող ադրբեջանցիների միջև: Ու հանկարծ` «Եվրամիությունը պետք է միջամտի…»: Վերջապե՞ս… Բայց ընթերցենք հրապարակումը: Դեռ 3 տարի էլ չի անցել այն պահից, երբ Վրաստանում ռազմական գործողությունները լարվածության մեջ էին պահում ամբողջ աշխարհը: Հիմա Կովկասին նոր պատերազմ է սպառնում. ավելի արյունոտ և ավելի երկարատև պատերազմ, քան 2008¬ին էր: Իսկ դրա հետևանքներն անկանխատեսելի կլինեն Եվրոպայի անվտանգության համար: Այդուհանդերձ, միջազգային ընկերակցությունն, ու ամենից առաջ` Եվրոպական Միությունը, վեհանձնորեն մի կողմ են քաշվել, քանի որ պատերազմի դրդիչն այս դեպքում Ադրբեջանն է` նավթի մատակարարը և կարևոր գործընկերը «Նաբուկո» խողովակաշարի շինարարության, որով մտադիր են բնական գազ ու նավթ տեղափոխել Եվրոպա: Այնուամենայնիվ, անկարելի է չնկատել վտանգի մոտեցման նշանները: Վերջին շրջանում Ադրբեջանը մշտապես մեծացնում է իր` միլիարդավոր դոլարներով չափվող ռազմական ծախսերը: Միաժամանակ Բաքուն բացահայտորեն սպառնում է` ռազմական հարված հասցնել իր հարևան Հայաստանին: 1994 թ. ձեռք բերված հրադադարի համաձայնությունը շարունակում է փխրուն մնալ… Բռնության գալարագիծը ցանկացած պահի կարող է բացահայտ պատերազմի հանգեցնել: Դա ճակատագրական հետևանքներ կունենա ամենից առաջ քաղաքացիական բնակչության վրա: Լեռնային Ղարաբաղից շուրջ 500 հազար փախստականներ դեռևս ապրում են հաճախ ոչ մարդկային պայմաններում` ճամբարներում և ժամանակավոր կացարաններում: (Ուշադրություն դարձնենք` ադրբեջանական քաղաքներում հայերի խոշտանգումների ու բռնի արտաքսման փաստերը դարձյալ շրջանցվում են¬խմբ.): Սակայն 1990¬ականների սկզբների պատերազմի ժամանակներից, որի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, 2 կողմերն էլ ամրապնդել են իրենց զինուժերը: Ռազմական գործողությունների արագ ավարտը, ինչպես եղավ Վրաստանում, քիչ հավանական է: Այդ պատերազմի հետևանքները նույնքան աղետալի կլինեն և Եվրոպայի համար: Ի վերջո, առկա է վտանգը, որ Թուրքիան կարող է ներքաշվել այդ բախման մեջ: Զուգահեռաբար` տարածաշրջանի ապակայունացումը կարող են օգտագործել իսլամիստական ուժերը` հավաքագրելու իրենց զինակիցներին: Հյուսիսային Կովկասի իրավիճակը ցույց է տալիս, թե այդ տիպի տարածաշրջանն ինչ արագությամբ կարող է վերածվել ահաբեկիչների հենակետի: Տարածքային չլուծված հակամարտությունները դանդաղեցնում են ժողովրդավարացումը: Այդ պատճառով միջազգային ընկերակցությունները պետք է շատ արագ գործեն: …Ադրբեջանի ինքնակալ նախագահ Իլհամ Ալիևը, ով 2003 թ. այդ պաշտոնը ժառանգել է հորից, հակամարտությունը հաճույքով օգտագործում է` ներքին հիմնախն դիրներից ուշադրություն շեղելու և իր իշխանությունը պահպանելու համար: 2010 թ. նա հասավ հանրաքվեով սահմանադրության փոփոխմանը, որը նրան արտոնում է 2013 թ. երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել նախագահի ընտրություններում: Պետական պաշտոնյաներից պահանջել են, որպեսզի նրանք քվեարկեն այդ փոփոխութ յունների օգտին: Անցյալ նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող վարչակարգն օգտագործեց իր հնարավորությունները, ինչի արդյունքում 125 պատգամավորներից միայն 1¬ն է ընդդիմության ներկայացուցիչ: Եվս մի քանի թվեր. կոռումպացվածության ցուցիչով 178 երկրների շարքում Ադրբեջանը 134¬րդն է: Դա վկայում է, որ բնական հարստություններից ստացվող եկամուտներն առաջին հերթին ստանում են իշխանության վերնախավի ներկայացուցիչները: Ավելի վատ է վիճակը ազատ մամուլի առումով: «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունն 178 երկրների ցանկում Ադրբեջանը տեղադրել է 113¬րդ տեղում (2003¬ին այն 152¬րդ տեղում էր), որովհետև Բաքվում կառավարող վարչակարգը մշտապես ավելի ու ավելի դաժան գործողություններ է ձեռնարկում քննադատաբար տրամադրված լրագրողների հանդեպ: …Պետությունների հետ ցանկացած տեսակի համագործակցություն չի կարող փոխզիջումային լինել` մարդու իրավունքների հարցում. վերջերս հայտարարել է դաշնային կանցլեր Անգելա Մերկելը` նկատի ունենալով տապալված միապետներին: Բրյուսելը և Բեռլինն այս խոսքերին համապատասխան պետք է գնահատեն իրենց գործությունները` նաև Ադրբեջանի դեպքում: (Տպագրվում է մասնակի կրճատումներով): ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Միայն թե վճռական պահին նավթադոլարները չփակեն Ղարաբաղյան հիմնախնդրում որոշիչ ձայն ունեցողների տեսադաշտը: Իսկ վճռական պահը վաղո˜ւց է հասունացել. արդեն քանի˜ տարի: Բայց առայժմ կիսաձայն ակնարկների տեսքով է միայն հնչում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անկապտելիությունը: Ու առայժմ կարծես երկրորդվում է, որ Ադրբեջանի պարագայում տարածքային ամբողջականություն ասվածն էլ կեղծ է. պատմական Հայաստանի մաս կազմող Արցախ աշխարհը սովետական բռնատիրության նվերն էր Ադրբեջանին: Ասել է թե` եթե արդարության վերականգնում, ապա Ղարաբաղի անկախության ճանաչումը եռակի հիմնավորում ունի. պատմական արդարության վերածնունդ` հայկական տարածքների վերաամբողջակա նությամբ և ինքնորոշման իրավունքի առարկայացում: