ՕԵԿ-ՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ


Ըստ հավաստի տեղեկությունների, ՕԵԿ-ում այս օրերին չափազանց լարված իրավիճակ է: Տեղեկանալով, որ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը որոշել է խորհրդարանական ընտրություններին իր մի քանի հավատարիմ ընկերների տեղավորել ՀՀԿ և ԲՀԿ ցուցակներում` ինքնուրույն հանդես չգալով ընտրություննե րում, կուսակիցներից շատերը հավաքներ են գումարում և դատապարտում առաջնորդի դավադրությունը: Ավելին, ոմանք խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար մեծ «զոհողություններ» էին արել կուսակցության համար, նվիրատվություններով «քաղցրացրել» Ա. Բաղդասարյանի աչքերը, ու հիմա բոլորը հայտնվում են խաղից դուրս վիճակում… Ինչպես տեղեկացրեցին կուսակցությունից, չի բացառվում, որ առաջիկայում հարյուրավոր մարդիկ լքեն կուսակցության շարքերը: