Հա՞ որ....


«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը բաժանորդների կուտակած պարտքերը գանձելու նոր ու բավական տարօրինակ եղանակով է սկսել գործել: Ամբողջ հանրապետությունում, տարածվող մեծաքանակ և բավական թանկարժեք թերթոնները ներառում են պարտքատերերի վերաբերյալ բոլոր հնարավոր տվյալները: Ինքնատիպ թվացող այս մեթոդը, սակայն, բավական լուրջ ու արդարացի դժգոհության առիթ է դարձել` իրենց տվյալներն ամենուր տեսնող ու դրանով իսկ բավական անհեթեթ իրավիճակում հայտնվող բաժանորդների շրջանում: Նրանք հավաստիացնում են, որ եթե մինչ հիմա որոշել էին կուտակված գումարները մաս¬մաս վճարել, ապա մատակարար ընկերութ յան նման վիրավորական քայլից հետո այդ մասին մտածելու ցանկություն անգամ չունեն. - Գումարները գանձելու քաղաքակիրթ ճանապարհ գոյություն ունի և «Հայջրմուղկոյուղին» մեզ բարոյապես ճնշելու փոխարեն կարող է դատարան դիմել»,¬ ասում են բաժանորդները: Ի դեպ, նման գործելաոճը ոչ միանշանակ արձագանք է գտել նաև մատակարար ընկերությունում: Նշվում է, որ ոչ այնքան լավ ժամանակներ ապրող կառույցում շատերն են ընդդիմացել հսկայական տպագրական ծախսեր իրականացնելու նախաձեռնությանը, իսկ բաժանորդների հետ անմիջական շփում ունեցող տեսուչներն էլ տրտնջացել են, թե ցուցակների հրապարակվելուց հետո ընդհանրապես անհնար է դառնալու այդ մարդկանց հետ շփվելն ու, առավել ևս, պարտքերի մասին հիշեցնելը: