Անհեթեթ օրենքներ


 

Մենք հաճախ դժգոհում ենք մեր օրենքների անկատարությունից, բայց տարբեր երկրներում գոյություն ունեցող որոշ օրենքներ երևի իրենց գոյությունն իսկ արդեն զգացնել չեն տալիս: Պարզապես անհեթեթ են, բայց` վավեր: Դիցուք.

» Ավստրալիայում արգելվում է մեքենայի դրսում կանգնեցվող մեջ թողնել բանալին:

» Մեծ Բրիտանիայում բոլոր տղամարդիկ, սկսած 14 տարեկանից, պարտավոր են շաբաթն առնվազն 2 ժամ մարզվել` աղեղով նետ արձակելու` տեղի հոգևորականի հսկողությամբ:

» Նույն Անգլիայում մեկ այլ օրենք արգելում է պատուհանից մահճակալ կախել:

» Անդորայում արգելված են փաստաբանները: «Մեր դատարաններում արգելվում է ուսյալ իրավաբանների հայտնվելը, ովքեր կարող են սևը սպիտակ դարձնել»,- հռչակում է 1864 թ. ըընդունված անդորական օրենքը:

» Մեծ Բրիտանիայում 1313 թվականից գործող օրենքն արգելում է խորհրդարանի շենք մտնել ասպետական զենք ու զրահով:

» Գանայում 1994 թ. ընդունված օրենքի համաձայն` 18 տարին չլրացած աղջիկների հետ հանդիպող տղամարդիկ, աղջկա հղիանալու դեպքում, պարտավոր են վճարել 50 դոլար տուգանք, ոչխար և 3 շիշ ջին:

» Իտալական Ֆերարի քաղաքում պանրագործներին սպառնում է բանտային կալանք` եթե նրանք քնեն աշխատանքի ժամին: Պանրի արտադրությունն այնտեղ լուրջ գործ է համարվում, այդ պատճառով իգական սեռի ներկայացուցիչներին ոչ միայն արգելվում է աշխատել այդ ոլորտում, այլև ֆաբրիկայում չի թույլատրվում «տգեղ վարք ու արտաքին» ունեցող կանանց ներկայությունը: Օրենքն ընդունվել է մի քանի հարյուր տարի առաջ, երբ համարել են, որ «տգեղ արտաքինով» կանանց հայտնվելուց կաթը թթվում է:

» Դանիայում հինավուրց մի օրենքով մեքենայի առջևից պետք է գնա փոքրիկ դրոշները ովևէ մեկը: Նպատակն այն է եղել, որպեսզի ձիավորներին նախազգուշացնի ավտոմեքենայի մոտենալը:

» Իսրայելում հեծանիվ վարելու համար պահանջվում է վարորդական իրավունք:

» Իսրայելական Հայֆե քաղաքում արգելվում է քաղաքային լողափ արջ տանել:

» Կանադայում արգելվում է 1 ցենտանոց մետաղադրամներով վճարել` 50 ցենտից բարձր արժեք ունեցող ապրանք գնելիս:

» Կանադական Նյու-Բրանսվիկ գավառում արգելվում է «մեքենայով երթևեկել ճանապարհներին»:

» Չինաստանում օրենքը թույլ է տալիս համալսարան ընմունվել միայն «մտավոր զարգացած մարդկանց»:

» Լոնդոնում արգելված է կանանց ծեծել ժամը 21.00-ից հետո, «այլապես ծեծվողի ճչոցները կարող են խագնարել քաղաքացիներին»:վ

»Լոնդոնի քաղաքացիներին խստագույնս արգելվում է ներկայանալ որպես «Չեսլիում ապրող թոշակառու»:

» Դարձյալ Լոնդոնում տաքսու վարորդներին արտոնվում է հրաժարվել ժանտախտով և խոլերայով հիվանդ ուղևորներից:

» Մոնդոլիայում գործող օրենքներից մեկի համաձայն կանայք պարտավոր են մերկացրած կրծքով լինել դրսում: Միջին դարերում մոնղոլ քոչվորներն իրենց պաշտպանում էին կանացի հագուստով թշնամիներից:

» Կանադական Ալբերտա քաղաքում մինչ օրս բանտից ազատվողներին թույլատրվում է լիցքավորված ատրճանակ ու ձի ունենալ, որպեսզի «կարողանան լքել քաղաքը»:

» Թայլանդում արգելվում է տրորել տեղի թղթադրամներն ու մետաղադրամները, քանի որ դրանց վրա թավավորի պատկերն է:

» Թայլանդում արգելվում է տնից դուրս գալ առանց ներքնահագուստի: