«Երջանկությունը»` դպրոցական առարկա 


 

Գերմանիայի և Ավստրիայի շուրջ 100 դպրոցների առարկայացանկում նոր առարկա է ավելացել` «Երջանկութ յուն»: Շաբաթը 2 անգամ «Երջանկության» դասաժամերին աշակերտները տեղափոխվում են վառ դեղին գունավորված պատերով և կարմիր գորգերով կահավորված լսարան: Յուրաքանչյուր դասաժամ սկսվում է ուսուցչի` ավանդական հարցով` ինչի՞ն եք անհամբեր սպասում: Ապա աշակերտները գրում են յուրաքանչյուրի դրական հատկանիշները: Սակայն Վոլֆգանգ Կնորցան` երեխաների հոգեբանության վրա «Երջանկություն» առարկայի ազդեցութ յունն ուսումնասիրող սակավաթիվ գիտնականներից մեկը, հայտարարել է, որ «Երջանկությունը» դժբախտացնում է երեխաներին, քանի որ վերջիններիս համար ավելի ակնառու է դառնում իրականի և ցանկալիի միջև տարբերութ յունը: Սակայն մյուս կողմից նրանք հասկանում են, որ իրենց կյանքն ի զորու են փոխել միայն իրենք, ինչն էլ հետագայում երջանկություն կառուցելու վճռականության նախապայմանն է: