Այսուհետ` առանց վիրահատության 


 

Ապենդիցիտը` կույր աղիքի բորբոքումն, այսուհետ հնարավոր կլինի բուժել նաև առանց վիրահատական միջամտության: Յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ տառապում են այս խնդրով, իսկ սուր բորբոքման դեպքում պահանջվում է անհապաղ վիրահատություն` ընդհանուր անզգայացմամբ: Միացյալ Թագավորության Մարսողական համակարգի հիվանդությունների կենտրոնի գիտնականները գտնում են, որ հակաբորբոքային միջոցներով բուժումն ավելի արդյունավետ է, եթե իհարկե սուր բորբոքման նշանները բացակայում են: Նրանք վերլուծության են ենթարկել շուրջ 900 հիվանդների բուժման արդյունքները, որոնցից 430-ը բուժվել է վիրահատությամբ, իսկ 470-ը` հակաբորբոքիչ միջոցներով: Վերջիններիս 63 %-ը որևէ լուրջ խնդրի առաջ չի կանգնել: Հիշեցնենք, որ այս պարագայում հետվիրահատական խնդիրներ բնականաբար չեն ծագում, իսկ բուժման բացասական հետևանքների հավանականությունը կրճատվում է 31 տոկոսով: